Թրամփը հայտնել է կառավարությունում միլիարդավոր դոլարների վատնման մասին

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ կառավարությունում միլիարդավոր դոլարների խարդախություններ, յուրացումներ և չարաշահումներ են հայտնաբերվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Truth Social սոցցանցում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝  նշելով, որ հետաքննությունը կշարունակվի:

«Մեր կառավարության հետաքննության ընթացքում արդեն հայտնաբերվել են միլիարդավոր դոլարների խարդախություններ, յուրացումներ և չարաշահումներ », - գրել Է Թրամփը:

Նրա խոսքով՝ այժմ ակտիվիստներն ու քաղաքականացված դատավորները ցանկանում են դանդաղեցնել կամ կասեցնել այս գործընթացը: ԱՄՆ նախագահը հայտարարության մեջ կոչ է արել նույն տեմպով շարունակել աշխատանքները։

 

Հայերեն Русский