Եվրոպա

Իսպանիայում կալանվել է առագաստանավ, որի վրա եղել է 600 կգ թմրանյութ

2 րոպեի ընթերցում

Իսպանիայի ոստիկանությունը միջազգային գործողության ընթացքում կալանել է առագաստանավ, որը տեղափոխում էր 600 կիլոգրամ կոկաին և շարժվում դեպի Կանարյան կղզիներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասվում է թագավորության իրավապահ մարմինների տարածած մամուլի տեղեկագրում։

«Ազգային ոստիկանության աշխատակիցները կալանել են առագաստանավ, որի վրա եղել է ավելի քան կես տոննա կոկաին: Թմրանյութերի ծովային մաքսանենգության դեմ պայքարի այս միջազգային գործողությանը մասնակցել են Ֆրանսիայի (DNRED), Մեծ Բրիտանիայի (NCA) և Միացյալ Նահանգների (DEA) իշխանությունները: Առագաստանավը, որը 600 կիլոգրամ կոկաին էր տեղափոխում 19 կապոցների մեջ և շարժվում էր դեպի Կանարյան կղզիներ, կալանել են Հատուկ գործողությունների խմբի (GEO) գործակալները», - հաղորդագրությունից հատված է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Ոստիկանության տվյալներով՝ հանցագործներն օգտագործել են Լեհաստանի դրոշի տակ նավարկող զբոսանավը թմրանյութերի խոշոր խմբաքանակ Իսպանիա տեղափոխելու համար։ Զբոսանավը կալանվել է Տեներիֆեից դեպի արևմուտք 800 մղոն հեռավորության վրա:

Զբոսանավի կալանումը մի քանի երկրների իրավապահ մարմինների միջև ակտիվ համագործակցության արդյունքն է:  Կարիբյան կղզիներում ֆրանսիական հատուկ ծառայությունների կողմից ստացված տեղեկատվությունը, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի հետախուզական տվյալների հետ համատեղ, թույլ է տվել պարզել նավի երթուղին և պլանավորել դրա կալանումը: Իսպանիայի իշխանությունները շարունակում են հետաքննությունը՝ բացահայտելու մաքսանենգության ողջ շղթան և հայտնաբերելու հանցակիցներին:

Հայերեն

Ուկրաինական պատվիրակությունը լքել է Ռուսաստանի հետ բանակցությունների անցկացման վայրը

Հունիսմեկյան տոն և ժպիտներ. ԱրարատԲանկը՝ երեխաների կողքին

Իտալիան ջանքեր է գործադրում ՀՀ քաղաքացիների համար Շենգենյան վիզայի տրամադրման գործընթացն առավել մատչելի դարձնելու ուղղությամբ. դեսպան

Կիսամյակային և տարեկան գնահատականների ամփոփումը կիրականացվի առաջիկա 10 աշխատանքային օրվա ընթացքում

Հունիսի 3-ի միջոցառումների անոնս

ՀՀ նախագահն ընդունել է «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնության անդամներին

Երևանում Ամիրյան փողոցում և Մաշտոցի պողոտայում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է պատերազմի պատրաստվելու անհրաժեշտության մասին

«Առաջին Թիվի»-ն`ընտրական էթիկայի խախտումների կենտրոնում. հայտնի է Դիտորդ մարմնի եզրակացությունը

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 02/06/25