Ռուսաստանի հետ Էստոնիայի սահմանի մոտ ԱՄՆ բանակի ստորաբաժանում է տեղակայվել

1 րոպեի ընթերցում

REUTERS

Ռուսաստանի հետ սահմանի մոտ գտնվող Էստոնիայի ռազմաբազայում ԱՄՆ բանակի ստորաբաժանում է տեղակայվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է ERR հեռուստառադիոհեռարձակող ընկերությունը։

«Վիրու քաղաքից ոչ հեռու գտնվող Reedo բազայում տեղի ունեցած հանդիսավոր արարողությունից հետո ԱՄՆ բանակի 7-րդ հեծելազորային գնդի 5-րդ հեծելավաշտը տեղակայվել է Reedo-ում և կցվել Էստոնիայի զինված ուժերի 2-րդ հետևակային բրիգադին», - ասվում է հաղորդագրության մեջ։

Էստոնիայի զինված ուժերից ERR-ին հայտնել են, որ ռազմաբազային կցված ԱՄՆ բանակի հեծելավաշտը հետախուզական է. ստորաբաժանումը կմասնակցի բազայում անցկացվող բոլոր հետևակային զորավարժություններին։

Նշվում է, որ ԱՄՆ բանակի ստորաբաժանումն էստոնական բազայում ռոտացիոն ռեժիմով տեղակայվել է մինչև 2025 թ. սեպտեմբեր։

2024 թ. սեպտեմբերին ERR-ը հաղորդել էր, որ Էստոնիան նոր ռազմաբազա է բացել Ռուսաստանի հետ սահմանի մոտ, որն ստացել է Reedo անվանումը: Հեռուստառադիոհեռարձակող ընկերության տեղեկատվությամբ՝ նոր բազան կարող է տեղավորել մինչև 1000 մարդու։ Նշվել է, որ բազան ենթադրվում է օգտագործել որպես «նախապատրաստական ​​աշխատանքների հավաքատեղի՝ ՆԱՏՕ-ի պաշտպանական պլաններին համապատասխան»։

Հայերեն العربية Русский

ՀՀ ԱԳՄԱ փոխնախարարն ԱՄԷ արտաքին գործերի պետնախարարի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգը

Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունը

Ուկրաինայում բանակցությունների նոր փուլից հետո ԱՄՆ-ն հայտնել է խաղաղության ուղղությամբ արձանագրված առաջընթացի մասին

Բունդեսթագը հաստատել է Գերմանիայի դաշնային բյուջեն, որը նախատեսում է պաշտպանական ծախսերի ռեկորդային ցուցանիշ

Անօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքը

ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում անցկացվել է «Փաստաթղթերի կեղծում» թեմայով մասնագիտական դասընթաց

Աբու Դաբիում քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև հետագա համագործակցության ուղիները

Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար

Վճռաբեկ դատարանը բեկանել է Դավիթ և Գոռ Համբարձումյաններին վերաբերող Վերաքննիչ դատարանի որոշումը

Մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաք-արշավը