Հայաստանի ծանրամարտի առաջնությունն ավարտված է. հայտնի են վերջին մրցանակակիրները

2 րոպեի ընթերցում

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց առաջնությունում հայտնի են բոլոր չեմպիոններն ու մրցանակակիրները: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում կայացած առաջնությունում հայտնի դարձան 96 կգ, 102 կգ, 109 կգ և գերծանր քաշային կարգերի մրցանակակիրները:  

96 կգ քաշային կարգում ոսկե մեդալին արժանացավ Դավիթ Հովհաննիսյանը (երկամարտ` 366 կգ), արծաթին` Գևորգ Ղահրամանյանը (երկամարտ`305 կգ), բրոնզե մեդալը նվաճեց Նարեկ Պետրոսյանը (երկամարտ` 291 կգ): 

102 կգ քաշում Հայաստանի չեմպիոնն Արա Աղանյանն է (երկամարտ` 340 կգ), փոխչեմպիոնը` Ալեքսանդր Լազարյանը (երկամարտ` 325 կգ), իսկ երրորդ մրցանակին արժանացավ Անդրանիկ Այվազյանը (երկամարտ` 290 կգ): 

109 կգ քաշային կարգում երկամարտի 368 կգ արդյունքով Պետրոս Պետրոսյանն առաջին տեղում է, երկրորդը երկամարտի 287 կգ արդյունքով Տիգրան Հովսեփյանն է, իսկ եռյակի վերջում 232 կգ արդյունքով Արտյոմ Մանուկյանն է: 

Գերծանր քաշային կարգում Հայաստանում լավագույնը Օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանն է (երկամարտ` 400 կգ): Երկրորդ հորիզոնականում Աշոտ Մովսիսյանն է (երկամարտ`345 կգ) և երրորդը` Վազգեն Գրիգորյանն է (երկամարտ` 335 կգ):  

Հայերեն فارسی

ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում

ԱՄՆ-ն Կուբային կոչ է արել զերծ մնալ Գուանտանամոյի բազային հարվածելու նպատակով զենք հայթհայթելու փորձերից

Լյուքսեմբուրգը շնորհավորել է Հայաստանին և խորհրդարանական ընտրությունները հաջողված համարել

Երևանը բարձր է գնահատում Լիսաբոնի հետ իր բարեկամությունը. ԱԳՆ-ն շնորհավորել է Պուտուգալիայի Ազգային օրը

Իսրայելի հարձակումների հետևանքով վերջին 24 ժամում 30 մարդ է զոհվել Լիբանանում

Հասանովն ու Վուչիչը քննարկել են Ադրբեջան-Սերբիա ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները

Աշխարհահռչակ Անդրեա Բոչելլին ելույթ կունենա ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության բացման արարողությանը

Երևան-Սևան ճանապարհի մի հատվածում երթևեկությունը կկազմակերպվի հանդիպակաց գոտով

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Պորտուգալիայի Ազգային օրվա առթիվ

Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել