Գարեգին վարդապետ Համբարձումյանը Վաշինգտոնում մասնակցել է Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին և Ազգային աղոթքի նախաճաշին

2 րոպեի ընթերցում

Վաշինգտոնում օրերս տեղի ունեցած 5-րդ ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին և Ազգային աղոթքի նախաճաշին  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին ներկայացնում էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական Հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից: 

Միջոցառմանը ուղերձով հանդես է եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, բանախոսություններ են ներկայացրել քաղաքական, կրոնական գործիչներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և փորձագետներ։ 

Գագաթնաժողովի նիստերին մասնակցում էր նաև Գերաշնորհ Տ․ Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը (ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ)։ 

«Հայր Գարեգինը իր մասնակցությունը բերեց նաև ԱՄՆ Կոնգրեսում գագաթնաժողովի շրջանակներում կազմակերպված նիստին` բարձրաձայնելով Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության, բռնի տեղահանված արցախահայության իրավունքների պաշտպանության, ինչպես և Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման հրամայականը: ԱՄՆ կոնգրեսականների հետ առանձին հանդիպումների ընթացքում Հայր Սուրբը ներկայացրեց մանրամասն զեկույցներ, որոնք պատրաստվել էին Ամերիկայի Հայ իրավաբանների ասոցիացիայի հետ համատեղ։ 

Զեկույցներում փաստագրված էին Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների շարունակվող խախտումները և մշակութային ժառանգության ոչնչացումը, որոնք պաշտոնապես ներկայացվեցին ԱՄՆ օրենսդիրներին՝ հարցի վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու և գործուն քայլերի ձեռնարկման նպատակով»,- նշված է Մայր Աթոռի տարածած հաղորդագրության մեջ: 

Հայերեն

Տարբեր երկրներ այդ առաջարկն անում են. ՀՀ ԱԺ նախագահը՝ խաղաղության բանակցություններում միջնորդական ջանքերի մասին

Երրորդ ամիսն է՝ Ադրբեջանը Հայաստանի առաջարկներին չի արձագանքել. ՀՀ ԱԺ նախագահ

Փոփոխություն` միասնական տոմսային համակարգում

Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ Ադրբեջանը Հայաստանի հետ բանակցվող փաթեթը կոմունիկացնում է Ռուսաստանի հետ

Հունվարին ավտոբուսով, մետրոյով և տրոլեյբուսով ուղևորափոխադրումների քանակը Երևանում կազմել է 9 մլն 562 հազար, օրական միջինը՝ 308,500

Ոստիկանությունը հասանելիություն կստանա պետական կառույցների տեսանկարահանող սարքերին

ՊԵԿ-ը մանրամասնել է, թե ովքեր պետք է ներկայացնեն 2024 թվականի համար եկամուտների հայտարարագիր

Փհենյանը նախազգուշացրել է Վաշինգտոնին, որ պատրաստ է օգտագործել բոլոր ուժերը՝ տարածաշրջանում սադրանքներին ի պատասխան

«Ucom Ֆելլոուշիփ» ինկուբացիոն ծրագրի մասնակիցներն այցելել են Ucom՝ առաջնորդության գաղտնիքներին ծանոթանալու

Թրամփը պատրաստվում է կրճատել Հորդանանին և Եգիպտոսին տրամադրվող օգնությունը Գազայի բնակիչներին չընդունելու դեպքում