Հայաստան

Դաշտենցի անվան դպրոցի սովորողները հաղորդակցվել են Հայաստանում հունական համայնքի մշակութային կյանքին

2 րոպեի ընթերցում

Դաշտենցի անվան դպրոցի սովորողները հաղորդակցվել են Հայաստանում հունական համայնքի մշակութային կյանքին

Հայաստանում ապրող այլազգիների մշակույթի հանրահռչակմանն ուղղված՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Լեզվի կոմիտեի համատեղ ծրագրի շրջանակում Երևանի Խ.Դաշտենցի անվան 114 ավագ դպրոցի 10-րդ և 11-րդ դասարանների սովորողներն այցելել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ազգային փոքրամասնությունների կրթամշակութային կենտրոն։

Սովորողներին ընդունել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ազգային փոքրամասնությունների կրթամշակութային կենտրոնի ղեկավար Ավագ Հակոբյանը։

Սովորողները հանդիպում-զրույց են ունեցել նաև Հայաստանում հունական համայնքի ղեկավար Էդուարդ Միխայլովի հետ։ Միխայլովը մեծապես կարևորել է նման միջոցառումների անհրաժեշտությունը՝ նշելով, որ թե հայերի, թե հույների ճակատագրերը նման են, իսկ մշակութային առնչությունները՝ վառ արտահայտված: Այդ իմաստով նման շփումները փոխճանաչման հիմքն են ու կապերի ամրապնդման գրավականը: Նա սովորողներին մանրամասն ներկայացրել է հունական համայնքի գործունեության առանձնահատկությունները:

Ավագ Հակոբյանը տեղեկացրել է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի ազգային փոքրամասնությունների կրթամշակութային կենտրոնում անցկացվում են ազգային փոքրամասնությունների լեզուների անվճար ուսուցում:

Երևանի Խ.Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցի սովորողները ծանոթացել են կրթամշակութային կենտրոնում գործող ազգային այլ փոքրամասնությունների մշակույթին, պատմությանը։

Հունական համայնքի ներկայացուցիչների գլխավորությամբ սովորողները պատրաստել են հունական ազգային կերակրատեսակներից՝ ձաձիկի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում