Սիրիայի նոր կառավարությունը պատրաստակամ է երկրում Ռուսաստանի ռազմաբազաները պահելու հարցում, եթե դա բխի Սիրիայի շահերից

2 րոպեի ընթերցում

Սիրիայի նոր վարչակազմի պաշտպանության նախարար Մուրհաֆ Աբու Կասրան պատրաստակամություն է հայտնել Սիրիայում ռուսական բազաները պահելու հարցում՝ պայմանով, որ Կրեմլի հետ ցանկացած համաձայնություն բխի Սիրիայի շահերից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին  ամերիկյան The Washington Post թերթին տված հարցազրույցում ասել է Սիրիայի պաշտպանության նախարարը։

Աբու Կասրան հաստատել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը սիրիական նոր վարչակազմի նկատմամբ էականորեն բարելավվել է 2024 թ. դեկտեմբերին նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի հեռանալուց հետո՝ նշելով, որ «Դամասկոսն ուսումնասիրում է Մոսկվայի պահանջները»։

Հարցին, թե արդյոք Ռուսաստանին թույլ կտան պահել Տարտուսում գտնվող ռազմածովային բազան և ծովափնյա Լաթաքիա քաղաքի մոտակայքում գտնվող Հմեյմիմ ավիաբազան, նախարարը պատասխանել է. «Այո, եթե Սիրիան օգուտներ ստանա դրանք պահելուց»։ Նա հավելել է, որ քաղաքականության մեջ մշտական ​​թշնամիներ չկան։

Աբու Կասրան հայտնել է, որ Սիրիան ուսումնասիրում է մի քանի երկրների հետ պաշտպանական համաձայնագրերի կնքումը՝ պարզաբանելով, որ Դամասկոսը զգայուն բանակցությունների մեջ է ԱՄՆ-ի և Թուրքիայի հետ՝ կապված Սիրիայում նրանց ռազմակայանների կարգավիճակի հետ:

Նա նաև մատնանշել է, որ Թուրքիայի հետ նոր ռազմական համաձայնագրերը կարող են ներառել երկրում թուրքական ուժերի կրճատում կամ վերաբաշխում։

Ինչ վերաբերում է ամերիկյան ռազմաբազաներին, այդ հարցը դեռևս բանակցությունների փուլում է։ 

«Բոլորը սպասում էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իշխանության գալուն, և որոշակի ժամանակ է պահանջվում ԱՄՆ վարչակազմի և Սիրիայի նոր կառավարության միջև  խնդրի կարգավորման համար», - ասել է Սիրիայի պաշտպանության նախարարը:

Հայերեն Русский

Բրազիլիայում փոքր մարդատար ինքնաթիռը բանուկ փողոցում ընկել է ավտոբուսի վրա

ՀՀ ՏԿԵ նախարարը Մանիլայում մասնակցել է Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային համաժողովին

Հաղթեց եղբայրությունը. Համահայկական ձմեռային երկրորդ խաղերն ավարտված են

ՄՔԴ-ն դատապարտում է ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները և խոստանում շարունակել «արդարության ապահովումը»

Մասիսի երկաթգծի մոտակայքում այրվել է ավտոմեքենա

Հանրապետությունում առկա է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվություն, ինչը բնորոշ է սեզոնին. մասնագետ

Իրանը սպառնացել է հայելային պատասխան տալ ԱՄՆ-ի գործողություններին

Հայաստանի ՓՄՁ-ները Ավստրիայում, Չեխիայում, Իտալիայում իրենց արտադրանքը ներկայացնելու հնարավորություն կունենան

ՀՀ ԱԺ նախագահը Բելգիայի գործընկիերոջ հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգին

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2024 թվականին գերազանցել է 30 մլրդ դոլարը