Մերձավոր Արևելք

Թրամփի հրամանագիրը ՄՔԴ-ի մասին Իսրայելին և ԱՄՆ-ին կպաշտպանի «դատական ​​պատերազմներից». Նեթանյահու

2 րոպեի ընթերցում

Թրամփի հրամանագիրը ՄՔԴ-ի մասին Իսրայելին և ԱՄՆ-ին կպաշտպանի «դատական ​​պատերազմներից». Նեթանյահու

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը, որը նախատեսում է պատժամիջոցների կիրառում Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դեմ, կպաշտպանի Իսրայելի և ԱՄՆ-ի ինքնիշխանությունը և երկու երկրներին զերծ կպահի «դատական ​​պատերազմներից»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

«ՄՔԴ-ն անխնա արշավ է սկսել Իսրայելի դեմ՝ որպես նույնպիսի գործողությունների փորձ Ամերիկայի դեմ: Նախագահ Թրամփի հրամանագիրը պաշտպանում է երկու երկրների ինքնիշխանությունը և նրանց խիզախ զինվորներին: Այն կպաշտպանի Ամերիկան ​​և Իսրայելը հակաամերիկյան և հակահրեական կոռումպացված դատարանից, որը չունի իրավազորություն կամ հիմքեր «դատական ​​պատերազմներ» սանձազերծելու համար», - մեջբերում է Նեթանյահուի խոսքը նրա գրասենյակը: 

Իսրայելի կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահին «ՄՔԴ-ի դեմ պատժամիջոցների մասին համարձակ հրամանագրի համար»։

Համապատասխան փաստաթուղթը Թրամփն ստորագրել է փետրվարի 6-ին։ ԱՄՆ վարչակազմը մեղադրել է ՄՔԴ-ին անօրինաչափ գործողությունների մեջ Վաշինգտոնի և նրա դաշնակիցների, մասնավորապես՝ Իսրայելի նկատմամբ։ Ինչպես ավելի վաղ հաղորդել են ամերիկյան զանգվածային լրատվամիջոցները, հրամանագիրը թույլ է տալիս ֆինանսական և վիզային սահմանափակումներ կիրառել ՄՔԴ այն աշխատակիցների նկատմամբ, որոնք մասնակից են ԱՄՆ քաղաքացիների կամ նրանց դաշնակիցների, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների նկատմամբ հետաքննություններին:

2024 թ. նոյեմբերի 21-ին ՄՔԴ Նախաքննական պալատը Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի ձերբակալության հրաման է տվել ենթադրյալ ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար, որոնք կատարվել են առնվազն 2023 թվականի հոկտեմբերի 8-ից մինչև 2024 թվականի մայիսի 20-ը Պաղեստինի տարածքում, ներառյալ Գազայի հատվածում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում