«Նոա» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի պորտուգալական լիգայից

1 րոպեի ընթերցում

Պորտուգալիայի ֆուտբոլի Բարձրագույն լիգայի «Կասա Պիա» ակումբից «Նոա»-ի շարքերն է համալրել բոսնիացի կենտրոնական պաշտպան Ներմին Զոլոտիչը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 31-ամյա պաշտպանը հանդես է եկել բոսնիական «Ժելյեզնիչար», բելգիական «Գենտ», ԿՍՎ «Ռոեսելարե», խորվաթական ՆԿ «Իստրա» ակումբներում։ Նրա վերջին ակումբը եղել է պորտուգալական «Կասա Պիա»-ն, որտեղ հանդես է եկել վերջին 3 մրցաշրջանում։

Բոսնիացի խաղացողը դարձել է Բելգիայի Բարձրագույն լիգայի չեմպիոն «Գենտ»-ի կազմում, ինչպես նաև երկուական անգամ հռչակվել է Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն և գավաթակիր։ 81 հանդիպում է անցկացրել Բելգիայի Չելենջեր Պրո լիգայում, 67 հանդիպման՝ Պորտուգալիայի Բարձրագույն լիգայում։ «Նոա»-ի նորեկը նաև անցկացրել է 1 հանդիպում Բոսնիա և Հերցեգովինայի մարզաշապիկով։

Հայերեն Español

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար