ՄԻՊ-ն ազդարարում է ուսումնական հաստատություններում իրավունքի իրազեկման արշավի մեկնարկը

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանն ազդարարում է ուսումնական հաստատություններում իրավունքի իրազեկման արշավի 2025 թվականի մեկնարկը։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՄԻՊ-ի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից,  տարվա ընթացքում նախատեսվում են այցեր տարբեր ուսումնական հաստատություններ: ՄԻՊ գրասենյակը կհյուրընկալի նաև ուսումնական հաստատությունների սաներին՝ նպատակ ունենալով բարձրացնել երեխաների իրազեկվածությունն իրենց իրավունքների և ՄԻՊ հաստատության գործունության վերաբերյալ։

2025 թվականի ընթացքում ՄԻՊ այցելած առաջին խումբը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ՊՈԱԿ-ի սաներն են։

Հանդիպման ընթացքում երեխաներին ներկայացվել են Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակն ու աշխատանքների հիմնական ուղղությունները, ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի մի շարք դրույթներ, բուլինգի, ատելության խոսքի, անհանդուրժողականության և խտրականության դեմ պայքարին վերաբերելի հարցեր: Հանդիպումը կրել է հարցուպատասխանի ձևաչափ:

Երեխաներին ներկայացվել են նաև առանց մեծահասակների միջնորդության Պաշտպանին դիմելու բոլոր եղանակները, այդ թվում` 116 թեժ գծի հեռախոսահամարի միջոցով։

Հայերեն

Ուկրաինան Մեծ Բրիտանիայից լրացուցիչ աջակցություն կստանա. Վոլոդիմիր Զելենսկին մանրամասներ է հայտնել

Ծանրորդ Գառնիկ Չոլաքյանը ընդհանուր հաշվարկում 18-րդն է

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվածների թիվը հասել է 68-ի

Փլուզում՝ Երևանի Օտյան փողոցում. դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ծառայողներ

ԱԳՄԱ նախարարն ընդդիմությանը կոչ է արել աջակցել Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Պետք է արագացնենք գործողությունները՝ Մոնրեալի հռչակագրով համատեղ սահմանված նպատակներին հասնելու համար. Սարի Մուլտալա

Ես հանձնարարել եմ պարեկային ծառայողներին մեքենաները վարել փարոսիկներն անջատած. ՆԳ նախարար

Երևանում ջրի խնդիրը կապված է ենթակառուցվածքների մաշվածության հետ․ Տիգրան Խաչատրյանի պարզաբանումը

Ռուսաստանը բացառել է եվրոպացիների մասնակցությունը Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններին

Վարչապետը հայտնել է, որ առաջիկայում կհրապարակվի նոր Սահմանադրության տեքստը