Հայաստանի բասկետբոլի հավաքականն Ալբանիայի դեմ խաղին կմասնակցի նոր գլխավոր մարզչով

1 րոպեի ընթերցում

Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը փետրվարի 20-ին Տիրանայում Ալբանիայի դեմ կայանալիք Աշխարհի 2027 թ. առաջնության նախընտրական փուլի վերջին խաղում հանդես կգա սերբ մասնագետ Բոգդան Կարաչիչի գլխավորությամբ։
«Արմենպրես»-ի  հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան: 40-ամյա Կարաչիչը վերջին տարիներին աշխատել է Բելգրադի «Պարտիզանի» մարզչական շտաբում։ Նա ազգային թիմում կաշխատի հույն մասնագետ Կոստաս Պապավասիլեոուի և Հայաստանի պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Միքայել Պողոսյանի հետ։

Հայաստանի հավաքական են հրավիրվել հետևյալ խաղացողները. Ալբերտ Թադևոսյան, Անդրե Սպայթ Մկրտչյան, Քրիս Ջոնս, Զակ Թավիտյան, Արտյոմ Թավաքալյան,  Գաբրիել Աճեմյան, Յուրա Մելիքյան, Դավիթ Խաչատրյան, Կարեն Մելիքյան, Դանիել Կիրակոսյան, Հայկազ Գրիգորյան, Միհրան Ներսես:

Առաջին անգամ ազգային հավաքական է հրավիրվել նաև սիրիահայ բասկետբոլիստ Միհրան Ներսեսը, ով 2016 թվականին հանդես է եկել Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականում։

Վնասվածքների պատճառով հավաքականին չեն միանա Արկադի Մկրտիչյանը, Դանիել Գևորգյանը և Ալեքսեյ Չիժենոկը։

Հայաստանի հավաքականը մարզական հավաքը կսկսի փետրվարի 13-ից Երևանում, իսկ փետրվարի 17-ին կմեկնի Ալբանիա։

 

Հայերեն Español

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար