Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները պարբերաբար այցելում են Բաքվում պահվող հայ գերիներին. խորհրդարանում հյուրընկալվել են ՀՀ-ում ԿԽՄԿ ներկայացուցիչները

2 րոպեի ընթերցում

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները հյուրընկալվել են Հայաստանի Հանրապետության խորհրդարանում: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Ազգային ժողովի տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը մասնակցել են նաև Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Տիգրան Պարսիլյանը և Մարինա Ղազարյանը:

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեից ակնկալում ենք միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին համապատասխան՝ այսուհետ եւս ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցները գերիների ու պահվող այլ անձանց անվտանգությունն ապահովելու ուղղությամբ կատարվող աշխատանքներում:»,- նշել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Դաֆնե Մարեի հետ զրույցի ընթացքում:

Նշվել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները պարբերաբար այցելում են Բաքվում պահվող մեր հայրենակիցներին: 

«Իմ կարծիքով՝ ձեր կազմակերպությունը, լինելով չեզոք եւ անկախ միջնորդ, պահպանելով նաեւ գաղտնիությունը, Ադրբեջանի իշխանությունների հետ շփումների ու տեղեկատվության փոխանակման կարիք ունի»,- նման կարծիք է հայտնել Ռուստամ Բաքոյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ այլ պահվող անձանց ԿԽՄԿ կողմից իրականացվող պարբերական այցելություններին, մեր հայրենակիցների նկատմամբ հարուցված քրեական գործերով դատավարություններին ու մարդասիրական բնույթի այլ խնդիրներին վերաբերող հարցեր:

Հայերեն Español Русский Türkçe

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան