Հայաստանում քաղցկեղային հիվանդություններից մահացության ցուցանիշը նվազել է

4 րոպեի ընթերցում

Փետրվարի 4-ը Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է։ Այն առիթ է մեկ անգամ ևս անդրադառնալու հիվանդության տարածվածությանը, կանխարգելիչ միջոցառումներին, պետության վարած քաղաքականությանը։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Քնար Ղոնյանը նշեց, որ պետությունը կարևորում է կանխարգելիչ միջոցառումները, հիվանդության վաղ հայտնաբերումը։ Փորձը ցույց է տալիս, որ վաղ հայտնաբերումն օգնում է բուժումն ավելի արդյունավետ կազակերպել, բուժառուի կյանքի որակը բարձրացնել, հետևաբար նաև ֆինանսական ծախսերը կրճատել։ Այսօր ՀՀ առողջապահության նախարարությունն անվճար հետազոտությունների՝ սքրինինգային ծրագրերում ընդգրկվելու տարբեր հնարավորություններ է ընձեռում։

«Բավական արդյունավետ սքրինինգային ծրագիր է իրականացվում կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման նպատակով։ Շարժական մամոգրաֆիկ կենտրոնը ժամանակ առ ժամանակ գտնվում է տարբեր մարզերում։ Տեղում կանայք կարող են օգտվել հետազոտվելու հնարավորությունից։ Շարժական կենտրոնը եղել է Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Շիրակում։ Ներկայում գտնվում է Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանում։ Իմ հորդորն է տեղի կանանց լինել ակտիվ ու անպայման հետազոտվել»,-ասաց Քնար Ղոնյանը։ Այս ծրագրի շրջանակում կատարվել է լավարկում։ Մասնավորապես վերանայվել է այն կանանց տարիքային շեմը, որոնք կարող են հետազոտվել։ Եթե նախկինում շարժական կենտրոնում հետազոտությունը նախատեսված էր 59-69 տարեկան կանանց համար, ապա այսօր 45 տարեկանից սկսած կանայք կարող են հետազոտվել։  

Սքրինինգային ծրագիր կա կոլոռեկտալ քաղցկեղի հետ կապված։ Այստեղ նախնական նախատեսված է եղել 3900 շահառուի հետազոտություն, սակայն 5000-ից ավելի մարդ է ներգրավվել։ 

Կանխարգելման գործընթացում կարևորվում է առողջ սնունդը, ֆիզիկական ակտիվությունը, սպորտով զբաղվելը, չծխելը և այլն։ ՀՀ ԱՆ Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի կլինիկական ուռուցքաբան Նաիրա Ջանոյանը նշեց, որ Հայաստանում բժիշկների մասնագիտական որակի բարձրացումը, նորագույն սարքավորումներով հագեցվածությունն իր դրական ազդեցությունն է թողնում հիվանդության հայտնաբերման գործում։ 

«Վերջերս Հայաստանում անցկացված կոնգրեսի շրջանակում հավաքվել էին բժիշկ-մասնագետներ աշխարհի տարբեր երկրներից։ Իրենց արձագանքը հետևյալն է՝ Հայաստանում ոչ մի բանով չեն զիջում։ Իրենք այլևս չեն ասում ձեզ օգնենք, ինչպես նախկինում էր, այսօր հավասարը հավասարին մեր մասնագետներով կատարում ենք փորձի փոխանակում։ Դա շատ կարևոր է և մեր բժիշկների հաջողությունները տեսնելով, բուժառուները սկսել են ավելի շատ վստահել տեղի մասնագետներին։ Նախկին միտումը, որ հիվանդության ախտորոշումից հետո մտածում էին Եվրոպա գնալու մասին, այսօր փոխվում է»,-ասաց Նաիրա Ջանոյանը։ 

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ առողջապահության համակարգում գրանցված զարգացման արդյունքում այսօր ավելացել են հիվանդության հայտնաբերման դեպքերը։ Եթե 2021 թվականին ընդհանրապես քաղցկեղային հիվանդություն հաստատվել էր 7  640 մարդու մոտ, ապա 2023-ին այդ ցուցանիշը 8 հազար 327 է։ Դրա հետ մեկտեղ նվազել է մահացության ցուցանիշը։ 2021 թվականին քաղցկեղային հիվանդություններից մահացել է 5266 մարդ, իսկ 2023 թվականին այդ թիվը 5054 է։ 

Քնար Ղոնյան, Նաիրա Ջանոյան

Քնար Ղոնյան

Քնար Ղոնյան, Նաիրա Ջանոյան

Նաիրա Ջանոյան

 

Հայերեն فارسی ქართული

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի

Երևանյան հռչակագիրը կարևոր քաղաքական աջակցություն է COP17-ի բանակցություններին. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանը մասնակցել է Trigger X միջազգային օպերացիային. դուրս է բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Կենսաբազմազանության ճգնաժամը պահանջում է քաղաքական առաջնորդություն. Համբարձում Մաթևոսյան