Վրաստանի ընդդիմությունը բռնապետության սպառնալիք է որակել երկրի օրենսդրության հնարավոր խստացումը

1 րոպեի ընթերցում

Վրացական ընդդիմությունը երկրում բռնապետության հաստատման փորձ է համարում վարչական և քրեական հանցագործությունների համար պատիժների խստացմանն ուղղված իշխող կուսակցության նախաձեռնությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փետրվարի 3-ին կայացած բրիֆինգում հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն:

Պատժաչափերի խստացման վերաբերյալ խորհրդարանական քննարկումները սկսվելու են առաջիկա օրերին:

Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Թինա Խիդաշելին, որը ներկայումս ընդդիմության առաջնորդներից մեկն է, «Պիրվելի» հեռուստաալիքի եթերում նշել է, որ ներկայացված օրենսդրական նախաձեռնությունները Վրաստանում բռնապետության վերջնական հաստատում են և միտված են ճնշելու ավելի քան երկու ամիս Թբիլիսիում և այլ քաղաքներում շարունակվող բողոքի շարժումը: Նա ընդգծել է, որ օրենսդրական նախաձեռնություններով, մասնավորապես, առաջարկվում է վարչական իրավախախտումների համար նախատեսված պատիժը ներկայիս 15 օրից հասցնել 60-ի և զգալիորեն ավելացնել տուգանքների չափը: Իսկ ոստիկանության աշխատակիցներին դիմադրելու, սպառնալիքների եւ բռնության համար ազատազրկման ժամկետը նախատեսվում է հինգից դարձնել վեց տարի:

Հայերեն

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները