ՕՊԵԿ+-ի երկրների կոմիտեի նախարարները որոշել են չփոխել նավթի արդյունահանման ընթացիկ քաղաքականությունը

1 րոպեի ընթերցում

ՕՊԵԿ+ ալյանսի երկրների նախարարների մոնիթորինգային կոմիտեն, որի համանախագահներն են Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան, որոշել է չփոխել նավթի արդյունահանման ներկայիս քաղաքականությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշվում է կազմակերպության տարածած մամուլի հաղորդագրությունում:

Հանդիպման մասնակիցները կարևորել են գործարքի ընթացիկ չափանիշներին լիարժեք համապատասխանությանը հասնելը, ինչպես նաև մի շարք երկրներում նավթի արդյունահանման լրացուցիչ կամավոր կրճատումների ժամանակահատվածում գերարտադրության փոխհատուցման ժամանակացույցերի իրականացումը։

ՕՊԵԿ+-ի երկրների նախարարները նաև նշել են, որ կամավոր կրճատման պլանի հստակեցումը (արդյունահանման աստիճանական աճի հետաձգումը մինչև ապրիլի 1-ը) ապահովել է նավթի համաշխարհային շուկայի կայունությունը:

Մոնիթորինգի հանձնաժողովի նիստի մասնակիցները ևս մեկ անգամ հաստատել են իրենց հավատարմությունը գործարքին, որն ուժի մեջ է լինելու մինչև 2026 թվականի վերջը։

Կառույցի հաջորդ նիստը նախատեսված է ապրիլի 5-ին։

Հայերեն Русский