Անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիների աշխատավարձից բռնագանձվող գումարի չափ է սահմանվել 20 տոկոսը

3 րոպեի ընթերցում

«Անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառումը  և կարգը հաստատելու մասին» Կառավարության թիվ 1990-Լ որոշման համաձայն՝ միջոցառումն ուժի մեջ մտնելուց հետո 5-րդ աշխատանքային օրվանից սկսած՝ փետրվարի 7-ից, յուրաքանչյուր օր համապատասխան համակարգի միջոցով Միասնական սոցիալական  ծառայության կողմից ձևավորվում է շահառուների ցուցակ, որն ուղարկվում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն։

«Ծառայությունը շահառուների ցուցակը ստանալուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, վարկավորողի կողմից ներկայացված հարկադիր կատարման ենթակա ակտերի կատարման ընթացքում շահառուի (պարտապանի) աշխատավարձից և դրան հավասարեցված վճարներից (քաղաքացիաիրավական պայմանագրի շրջանակներում ստացված եկամտից) բռնագանձվող գումարի չափ է սահմանում 20%, եթե օրենքով կամ կատարման ենթակա ակտով բռնագանձման առավել նվազ չափ սահմանված չէ։

Որոշմամբ սահմանված բռնագանձման նոր չափը՝ 20%-ը, միջոցառման շահառուների նկատմամբ կկիրառվի Միասնական սոցիալական  ծառայության կողմից կազմված ցուցակը ստանալուն հաջորդող ամսվա 1-ից և կգործի 24 ամիս ժամկետով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մանրամասներ է հայտնել Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը: 

Ծառայությունը նաև տեղեկացնում է, որ Միասնական սոցիալական  ծառայության կողմից ձևավորող ցուցակում ընդգրկվելու համար անձը՝ 

  1. պետք է 2025 թ. փետրվարի 1-ից  մինչև 2026 թվականի հունվարի 31-ը միայն մեկ անգամ  ներկայացնի դիմում կա՛մ առցանց եղանակով՝ www.e-social.am կայքէջի միջոցով, կա՛մ Միասնական սոցիալական  ծառայության ցանկացած տարածքային ստորաբաժանում այցելելով,
  2. 2025 թվականի փետրվարի 1-ի դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված առևտրային բանկ(եր)ում կամ վարկային կազմակերպություն(ներ)ում վարկառուի որևէ վարկ դասակարգվել է որպես  անհուսալի է (առնվազն 3 տարի վարկային ակտիվը դասակարգած է անհուսալի դասով), և որի կամ որոնց մայր գումարը կամ գումարների հանրագումարը դիմելու օրվա դրությամբ չի գերազանցում 1,000,000 դրամը (համարժեք արտարժույթը),
  3. սույն միջոցառման շահառու դառնալու համար դիմում ներկայացնելու օրվա դրությամբ հանդիսանում է գրանցված աշխատող՝ ըստ «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման համակարգում» առկա տեղեկատվության։

 

 

 

Հայերեն

Սերբիայի նախագահը ուսանող ցուցարարներին առաջարկել է փետրվարի 5-ին բանակցություններ սկսել

Վրաստանի ընդդիմությունը բռնապետության սպառնալիք է որակել երկրի օրենսդրության հնարավոր խստացումը

Մոլդովայում պահանջել են հետաքննել USAID-ի գործունեությունը

ՕՊԵԿ+-ի երկրների կոմիտեի նախարարները որոշել են չփոխել նավթի արդյունահանման ընթացիկ քաղաքականությունը

Արմավիր մարզում թմրամիջոցների ապօրինի շրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել

Հայտնի են համահայկական խաղերի ձնամարտի մրցաշարի հաղթողը և մրցանակակիրները

Փետրվարի 4-ի միջոցառումների անոնս

Ֆինանսների նախարարության՝ պետբյուջեի կատարման հսկողության գործառույթն այսուհետ կվերապահվի ՊՎԾ-ին

ՀՀ դեսպանը և Իրանի փոխնախագահը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր

Ադրբեջանը հակաահաբեկչական գործողություն է սկսել Ռուսաստանին սահմանակից շրջաններում