Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ում ցույցեր են տեղի ունեցել Թրամփի հայտարարած զանգվածային արտաքսումների դեմ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում ցույցեր են տեղի ունեցել Թրամփի հայտարարած զանգվածային արտաքսումների դեմ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից պլանավորված զանգվածային արտաքսումների դեմ բողոքող հազարավոր ցուցարարներ փետրվարի 2-ին Հարավային Կալիֆոռնիայում ակցիայի են դուրս եկել՝ Լոս Անջելեսի կենտրոնում արգելափակելով խոշոր մայրուղիներից մեկը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

Ցուցարարները կոչ են արել միգրացիոն ոլորտում բարեփոխումներ անցկացնել։ Բողոքի ակցիայի մասնակիցները նաև նստացույցեր են արել։ Մայրուղին վերաբացելու համար պահանջվել է ավելի քան 5 ժամ։ 

Ըստ ոստիկանության՝ ձերբակալվածներ չկան։ 

Հարյուրավոր մարդկանց մասնակցությամբ բողոքի ակցիա է անցկացվել նաև Ռիվերսայդ քաղաքում։ Սան Դիեգոյում տեղի ունեցած ցույցին ևս հարյուրավոր մարդիկ են մասնակցել։

Տեխասի Դալաս քաղաքում երկու ցույց է անցկացվել ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության կողմից իրականացված վերջին ձերբակալությունների դեմ։ Դալասի ոստիկանությունը The Associated Press -ին հայտնել է, որ երկու ցույցերին մասնակցել է շուրջ 1600 մարդ։ 

Ցուցարարների մոտ եղել են ԱՄՆ-ի և Մեքսիկայի դրոշները, իսկ բանախոսներն իրենց վրդովմունքն են հայտնել արտաքսումների թիվն ավելացնելու՝ Թրամփի վարչակազմի քայլերի դեմ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում