Վրաստան

Թբիլիսիում անցկացված բողոքի ակցիայի ժամանակ ավելի քան 30 ընդդիմադիր է ձերբակալվել

1 րոպեի ընթերցում

Թբիլիսիում անցկացված բողոքի ակցիայի ժամանակ ավելի քան 30 ընդդիմադիր է ձերբակալվել

Ոստիկանության աշխատակիցները փետրվարի 2-ին Թբիլիսիում անցկացված բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալել են ընդդիմության 31 կողմնակիցների, որոնք փորձել են անօրինական կերպով փակել կենտրոնական ավտոմայրուղին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին փետրվարի 3-ին հայտնել է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։

Բոլոր բերման ենթարկվածներին մեղադրանք է առաջադրվել վարչական իրավախախտումների համար։

«Բերման ենթարկվածներից ոմանք ազատ են արձակվել դատարան ներկայանալու ստորագրությամբ. նրանց թվում է ընդդիմադիր «Հանուն փոփոխությունների կոալիցիա» կուսակցության առաջնորդ Նիկա Մելիան», - հայտնել ՆԳՆ-ն։

Փետրվարի 2-ին ընդդիմության մի քանի հարյուր կողմնակիցներ փորձել են փակել Թբիլիսի տանող ավտոմայրուղին, սակայն ոստիկանությունը նրանց թույլ չի տվել դա անել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում