Միացյալ Նահանգներ

Թրամփը հայտարարել է, որ USAID-ն ղեկավարվում են «ցնորված արմատականներ»

2 րոպեի ընթերցում

Թրամփը հայտարարել է, որ USAID-ն ղեկավարվում են «ցնորված արմատականներ»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ, USAID) ղեկավարության մեջ կան «ցնորված արմատականներ»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին նա հայտարարել է փետրվարի 2-ին Վաշինգտոնի մերձակայքում գտնվող «Էնդրյուս» միացյալ ավիաբազայում լրագրողների հետ զրույցում։

«USAID-ն ղեկավարում են ցնորված արմատականներ, և մենք նրանց հեռացնում ենք, իսկ հետո որոշում կկայացնենք», - ասել է նա՝ պատասխանելով ԱՄՆ ՄԶԳ-ում աուդիտի մասին տեղեկատվությունը մեկնաբանելու խնդրանքին:

Փետրվարի 2-ին ավելի վաղ ԱՄՆ կառավարության արդյունավետության բարձրացման գերատեսչության (DOGE) ղեկավար Իլոն Մասկը USAID-ին մեղադրել է կենսաբանական զենքի, այդ թվում՝ COVID-19-ի հարուցիչների մշակումների ֆինանսավորման մեջ։ X-ում տարածած իր գրառման մեջ նա նշել է, որ USAID-ն համարում է հանցավոր կազմակերպություն, որի «մահանալու ժամանակն է»:

The Associated Press-ը, վկայակոչելով աղբյուրների, հաղորդել է, որ USAID-ի անվտանգության ծառայության երկու ղեկավարների ուղարկել են վարչական արձակուրդի DOGE-ի հետ վեճի պատճառով. նրանք հրաժարվել են Մասկի գերատեսչությանը հասանելիություն տրամադրել գաղտնի տեղեկատվությանը:

Հունվարի վերջին NBC News հեռուստաալիքը հայտնել էր, որ USAID-ի ավելի քան 50 պետական ծառայողների ուղակել են վարչական արձակուրդի՝ լրիվ աշխատավարձի և արտոնությունների պահպանմամբ՝ մինչև հետագա ծանուցումը: Այդ քայլի պատճառ է դարձել ստուգման անցկացումը «USAID-ում որոշ գործողությունների» բացահայտումից հետո, «որոնք, ըստ երևույթին, ուղղված են նախագահի կատարողական հրամանագրերի շրջանցմանը»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում