Միացյալ Նահանգներ

Թրամփի վարչակազմը հանդիպումներ և բանակցություններ է պլանավորել Ուկրաինայի և Ռուսաստանի հետ

1 րոպեի ընթերցում

Թրամփի վարչակազմը հանդիպումներ և բանակցություններ է պլանավորել Ուկրաինայի և Ռուսաստանի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին հայտնել է, որ իր վարչակազմը «հանդիպումներ և բանակցություններ» է պլանավորել Ուկրաինայի, Ռուսաստանի և «տարբեր կողմերի» հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը։

«Մենք գործ ունենք Ուկրաինայի և Ռուսաստանի հետ, մենք հանդիպումներ և բանակցություններ ենք պլանավորել տարբեր կողմերի, ներառյալ՝ Ուկրաինայի և Ռուսաստանի հետ», - ասել է Թրամփը «Էնդրյուս» միացյալ ավիաբազայում լրագրողների հետ զրույցում։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ ամերիկյան կողմը ռուսական կողմի հետ շփվում է Ուկրաինայում իրադրության կարգավորման առնչությամբ։ Նա նշել է, որ պատերազմը դադարեցնելու համար կանի հնարավոր ամեն բան։ 

«Մենք շատ լուրջ քննարկումներ ենք անցկացնում Ռուսաստանի հետ», - ասել է Թրամփը լրագրողներին Սպիտակ տանը՝ չհստակեցնելով, թե ինչ մակարդակով են այդ շփումները տեղի ունենում։

Նա նաև բազմիցս հայտարարել է, որ հույսը դնում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի վրա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում