Արևմուտքը կարող է կորցնել Ուկրաինայում հանքային կարևոր պաշարները. Էստոնիայի ԱԳ նախարար

2 րոպեի ընթերցում

Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահկնան հայտարարել է, որ Արևմուտքը կարող է կորցնել Ուկրաինայում կարևոր օգտակար հանածոների հսկայական պաշարներ՝ շեշտելով, որ այդ համատեքստում Միացյալ Նահանգները պետք է շահագրգռված լինի հսկողություն սահմանելու հսկայական տարածքների վրա, որոնք հարուստ են շատ կարևոր հանքային պաշարներով։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Էստոնիայի արտաքին գործերի նախարարն այդ մասին ասել է The National Interest ամսագրում հրապարակված հոդվածում։ 

«Համաշխարհային տնտեսությունն ավելի ու ավելի է կախված կարևոր օգտակար հանածոներից՝ ռեսուրսներից, որոնք անհրաժեշտ են տեխնոլոգիական առաջընթացի, էներգետիկ անցման և նույնիսկ ռազմական ներուժի համար: Ուկրաինան ունի այդ օգտակար հանածոների հսկայական պաշարներ»,- գրում է Էստոնիայի ԱԳՆ նախարարը:

Նրա խոսքով՝ Ուկրաինայում կարևոր օգտակար հանածոների հանքավայրերը շատ մոտ են առաջնագծին: «Եթե այդ տարածքները հայտնվեն Ռուսաստանի ձեռքում, Մոսկվան և նրա գործընկերներն իրենց տրամադրության տակ կունենան հսկայական գանձարան, որը թույլ կտա նրանց ամրապնդել իրենց դիրքերն առանցքային ոլորտներում, ինչպիսիք են պաշտպանությունն ու էներգետիկան, և իրականացնել իրենց աշխարհաքաղաքական հավակնությունները»,- հավաստիացրել է Ցահկնան։

Հայերեն Русский

Մահացել է Պեքայի շրջանի հոգևոր հովիվ և Աթոռի միաբան Անանիա ծայրագույն վարդապետ Անանիա Գուճանեանը

Փետրվարի 3-ի միջոցառումների անոնս

Հենրիխ Մխիթարյանը գերխելացի խաղացող է. Սիմոնե Ինձագիի հարցազրույցն՝ «Արմենպրես»-ին

Արաբական հինգ երկրի արտգործնախարարներ հայտնել են Պաղեստինի վերաբերյալ համաժողովին մասնակցության մասին

Չինաստանը շուտով Հայաստանում նոր դեսպան կունենա. Չեն Մին

Հենրիխ Մխիթարյանը չի բացառում կարիերայի ավարտին հայկական թիմում խաղալու հեռանկարը. «Արմենպրես»-ի բացառիկ հարցազրույցը

Բելգիայի նոր դաշնային կառավարության ծրագրում կարևորվում է արցախահայության անվտանգ վերադարձը

Իսրայելն ազատ է արձակել ավելի քան 180 պաղեստինցի բանտարկյալների

Ադրբեջանը ինքնաթիռի կործանումը որպես պատրվակ է օգտագործում Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար. քաղաքագետ

Հանքագործների և մետալուրգների միությունը չարտոնված գործադուլ հայտարարած ԶՊՄԿ-ի աշխատակիցներին կոչ է անում իրենց պահանջները ներկայացնել օրինական ճանապարհով