Մերձավոր Արևելք

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է 2023 թ. հոկտեմբերից ՀԱՄԱՍ-ի դեմ մարտերում 842 զոհի մասին

2 րոպեի ընթերցում

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է 2023 թ. հոկտեմբերից ՀԱՄԱՍ-ի դեմ մարտերում 842 զոհի մասին

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) 2023 թվականի հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման դեմ մարտերի մեկնարկից ի վեր կորցրել է 842 մարդու։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասված է ԻՊԲ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ 

ԻՊԲ-ի հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ հունվարի 30-ին ևս մեկ իսրայելցի զինծառայող է զոհվել Հորդանան գետի Արևմտյան ափին մարտական գործողությունների ընթացքում, որտեղ հրեական պետության զինվորականները հակաահաբեկչական գործողություն են իրականացնում անցած շաբաթվանից: Եվս հինգ զինծառայող վիրավորվել է։

Հունվարի 21-ին ԻՊԲ մամուլի ծառայությունը հաղորդել է, որ իսրայելցի ուժայինները լայնածավալ հակաահաբեկչական գործողություն են սկսել Հորդանան գետի Արևմտյան ափի հյուսիսային մասում՝ Ջենին քաղաքի շրջանում։ Հունվարի 27-ին ԻՊԲ-ն տեղեկացրել է հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին Արևմտյան ափի Թուլկարմ քաղաքում: Այդ գործողությունների հետևանքով զոհվել է մի քանի տասնյակ պաղեստինցի։

Հունվարի 19-ից Գազայի հատվածում գործում է հրադադարի ռեժիմ, որը վերջ է դրել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև 2023 թ. հոկտեմբերի 7-ից ընթացող պատերազմին։ 

Գործարքի առաջին փուլի շրջանակներում, որը նախատեսում է 42 օրվա ընթացքում իսրայելցի 33 պատանդի ազատ արձակում՝ մոտավորապես հազար պաղեստինցի բանտարկյալի դիմաց, արդեն երկու փոխանակում է տեղի ունեցել: Հրադադարի առաջին օրվանից Գազայի հատված մարդասիրական օգնության մատակարարումներն ավելացել են՝ հասնելով օրական մինչև 600 բեռնատարի։ Բացի այդ, Իսրայելը Գազայի բնակիչներին թույլ է տվել վերադառնալ անկլավի հարավից հյուսիս: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում