Ռուսաստան

ԵԱՏՄ միջկառավարական խորհուրդն սկսել է ընդլայնված կազմով նիստը

1 րոպեի ընթերցում

ԵԱՏՄ միջկառավարական խորհուրդն սկսել է ընդլայնված կազմով նիստը

Ալմաթիում անցկացվում է Եվրասիական միջկառավարական խորհրդի (ԵՄԿԽ) ընդլայնված կազմով նիստը, որին մասնակցում է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

Նիստին մասնակցում են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) «հնգյակի» ներկայացուցիչները՝ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովը, Ղրղզստանի կառավարության ղեկավար Ադիլբեկ Կասիմալիևը, ինչպես նաև դիտորդ երկրների ներկայացուցիչները՝ Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը, Կուբայի վարչապետ Մանուել Մառերո Կրուսը և Ուզբեկստանի վարչապետ Աբդուլլա Արիպովը: Նիստին հրավիրված երկրները ներկայացնում է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը։

Հունվարի 30-ին տեղի է ունեցել ԵՄԿԽ-ի նեղ կազմով նիստ։ Այնտեղ միավորման հինգ երկրների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի ներկայացուցիչները քննարկել են առանցքային և զգայուն հարցեր։

Ինչպես հաղորդել է Ղազախստանի կառավարության մամուլի ծառայությունը, քննարկված թեմաների թվում են եղել գյուղատնտեսության ոլորտում համատեղ նախագծերի օժանդակումը, ինչպես նաև ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում