Վարչապետ Փաշինյանը խոսեց սահմանազատման գործընթացի ու խաղաղության պայմանագրի չհամաձայնեցրած կետերի մասին

3 րոպեի ընթերցում

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների միջև առաջիկա հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն այս պահին չկա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հունվարի 31-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ հանձնաժողովների վերջին հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպումները շարունակելու վերաբերյալ։ «Երբ հստակ պայմանավորվածություն կլինի, տեղյակ կպահվի հանդիպման օրվա և ժամի վերաբերյալ»,- նշեց վարչապետը։

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին՝ Փաշինյանը խոսեց 2024 թվականին այս ուղղությամբ գրանցած առաջընթացից։ «Մենք պատրաստակամ ենք և, անկեղծ պետք է ասեմ, որ սահմանազատման գործընթացը 2024 թվականին շատ առարկայացավ։ Մենք Ադրբեջանի հետ առաջին երկկողմ միջպետական թուղթն ունենք, որն անցել է երկու երկրների ընթացակարգերով, և փաստորեն ամեն երկիր հաստատել է այդ փաստաթուղթը, ինչը անկյունաքարային նշանակություն ունի։ Արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ առաջիկա շրջանում հանձնաժողովները կենտրոնանալու են Վրաստանի սահմանից մինչև Իրանի հետ սահման Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանագծման աշխատանքներում»,- հայտնեց Փաշինյանը։

Անդրադառնալով խաղաղության պայմանագրին ու դրա հնարավոր ստորագրմանը՝ վարչապետը հիշեցրեց, որ նախագծում առկա 17 հոդվածներից 15-ը համաձայնեցված են։

«Երկու չհամաձայնեցված կետ կա, և երկուսի մասով էլ Հայաստանի Հանրապետությունն առաջարկել է լուծումներ։ Դրանցից մեկը վերաբերում է երրորդ երկրների ուժերի ներկայացուցիչներ սահմանի երկայնքով չտեղակայելուն։ Մենք առաջարկում ենք դա կիրառել սահմանի սահմանազատված հատվածների նկատմամբ։

Կա նաև իրավական հարթություններում վեճերի՝ միջազգային ատյաններից հետ կանչելու թեման, որը որոշակի հանգամանքներում ու պայմաններում մեզ համար կարող է ընդունելի լինել։ Գաղափարը հետևյալն է՝ մենք պետք է համոզվենք, որ ոչ միայն միջազգային ատյաններում ենք ինչ-որ բան հետ կանչում, այլ նաև այդ վեճերից հրաժարվում ենք ընդհանրապես։ Հակառակ դեպքում կստացվի մի իրավիճակ, որ մենք հանկարծ հետ քաշեցինք, Ադրբեջանն էլ հետ քաշեց իր հայցերը, բայց հաջորդ փուլում Ադրբեջանը երկկողմ հարաբերություններում այդ հարցերը դնի սեղանին և դրա շուրջ կարող են լինել էսկալացիաներ։ Իսկ նման պարագայում մենք արդեն մեր ճանապարհը փակած կլինենք այդ էսկալացիայի ռիսկը կառավարելու միջազգային հարթակներն օգտագործելու համար։

Հետևաբար, եթե մենք այդ վեճերից հրաժարվում ենք ընդհանրապես, դա մեզ համար կարող է ընդունելի լինել, և մենք այդ ուղղությամբ աշխատում ենք»,- ասաց վարչապետ Փաշինյանը։

Հայերեն Español ქართული Русский

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ

ԱՄՆ-ում համալսարանի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Օգոստոսի 17-ի միջոցառումների անոնս

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի