Հայաստան

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ

1 րոպեի ընթերցում

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ

ՆԳՆ ՓԾ Արագածոտնի, Վայոց ձորի, Կոտայքի, Գեղարքունիքի և Շիրակի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ հունվարի 28֊30֊ն ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ։

Ինչպես  «Արմենպրես»-ը տեղեկանում է Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, արգելափակված մեքենաներ են եղել  մասնավորապես՝ Ջերմուկ, Հրազդան, Գավառք քաղաքներում, Վարսեր-Գագարին, Հարթավան-Երնջատափ, Ապարան-Ափնագյուղ ավտոճանապարհներին,  Հատիս լեռան լանջին, Հացիկ գյուղի մոտակայքում և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհին։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա և 15 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում