Ուկրաինան սկսել է սեփական FPV անօդաչու թռչող սարքերի արտադրությունը

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունն սկսել է կոդավորված FPV անօդաչու թռչող սարքերի սեփական արտադրությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինա»-ն՝ վկայակոչելով պաշտպանության նախարարությունը։

Գերատեսչությունում պարզաբանել են, որ նախագիծն իրականացվում է ԱԹՍ-ների արտադրության լիցենզիա տրամադրած մասնավոր մշակողի հետ եռակողմ համաձայնագրով։

Արտադրանքը կուղարկվի Ուկրաինայի պաշտպանության ուժերի ստորաբաժանումներին։ 

Գերատեսչությունն արդեն մշակել է անօդաչու թռչող սարքերի այլ մշակողների հետ նմանատիպ արտադրություն կազմակերպելու ճանապարհային քարտեզ։

Ավելի վաղ «ՌԲԿ-Ուկրաինա»-ն հայտնել էր, որ 2024 թվականին շահագործման է հանձնվել սպառազինության և ռազմական տեխնիկայի ավելի քան 900 նոր նմուշ։

Մասնավորապես, Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը վերջերս կոդավորել և Ուկրաինայի զինված ուժերի շահագործմանն է հանձնել մեծ անցունակությամբ «Զուբր» զրահապատ ավտոմեքենան։ Նաև նախարարությունը կոդավորել և շահագործման է հանձնել տեղական արտադրության Oncilla-Shturm զրահապատ փոխադրամեքենան։

Հայերեն Русский

Կանադայի արտգործնախարարը կարևորել է ԼՂ հայության վերադարձի իրավունքի ապահովումը

Քրեական ոստիկանության ծառայողները առգրավել են շուրջ 18 կգ թմրամիջոց

Քրեակատարողական ծառայության պետի գլխավորությամբ ամփոփվել են 2024 թվականի գործունեության արդյունքները

Թրամփը խոսել է ԱՄՆ–ում ինքնաթիռի և ուղղաթիռի բախման մասին

ԲՏԱ նախարարը Micron Instruments ընկերության և GTB հոլդինգի պատվիրակության հետ քննարկել է Հայաստանում նոր արդյունաբերական ձեռնարկություն հիմնելու հարցը

Արաղչին Իրանի և ԵՄ–ի միջև կառուցողական փոխգործակցության հույս է հայտնել

Երկխոսությունն ու հետադարձ կապը նպաստում են կամավոր ատեստավորման համակարգի բարելավմանը. Ժաննա Անդրեասյան

Վարդան Կոստանյանն ազատվել է Իրանում ՀՀ առտրական կցորդի պաշտոնից և նշանակվել ՏԿԵ փոխնախարար

Անդրանիկ Քոչարյանը մանրամասներ հայտնեց անհետ կորած զինծառայողների հարազատների մասնակցությամբ փակ քննարկումից

ՀՀ ԱՍՀ նախարարը և ԱՄԿ գլխավոր տնօրենը քննարկել են աշխատանքի և զբաղվածության ոլորտում համագործակցության հարցեր