Ռուսաստան

ՌԴ-ն հայտնել է ուկրաինական 104 ԱԹՍ խոցելու մասին

1 րոպեի ընթերցում

ՌԴ-ն հայտնել է ուկրաինական 104 ԱԹՍ խոցելու մասին

Ռուսաստանի ինը տարածաշրջաններում, այդ թվում՝ Կուրսկի, Բրյանսկի, Սմոլեսնկի, Բելգորոդի մարզերում գիշերը խոցվել է 104 անօդաչու թռչող սարք։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ 

Սմոլենսկի մարզում, ըստ տարածաշրջանի ղեկավար Վասիլի Անոխինի, ԱԹՍ-ների հարվածների են ենթարկվել քաղաքացիական օբյեկտներ, իսկ խոցված ԱԹՍ-ներից մեկը փորձել է հարվածել միջուկային էներգետիկայի օբյեկտի։

Նիժեգորոդսկի մարզում ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով արդյունաբերական օբյեկտներից մեկում հրդեհ է բռնկվել, տուժածներ չկան։ 

Ուկրաինական կողմն իր հերթին հայտնել է ռուսական ուժերի հարվածների մասին։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն նշել է, որ մայրաքաղաքի արևելյան հատվածում ԱԹՍ-ի բեկորները վնասել են մեկ շենք, տուժածներ չկան։ 

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են նաև Չեռնիգովի, Պոլտավայի և Դնեպրոպետրովսկի շրջաններում ԱԹՍ-ների գրոհի մասին։ 

Օդեսայի հարավում՝ Դունայի վրա գտնվող Կալիա նավահանգստում, ըստ տեղական Telegram ալիքների, ԱԹՍ-ների հարվածներից հետո հրդեհ է բռնկվել։ Գրոհի այլ հետևանքների մասին չի հաղորդվում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում