Տեխասն ավելի քան 400 լրացուցիչ զինվորական կուղարկի Մեքսիկայի սահման

2 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգների Տեխաս նահանգի ղեկավար Գրեգ Էբոթի հրամանով՝ ավելի քան 400 հավելյալ զինվորական, ինչպես նաև ինքնաթիռներ և ուղղաթիռներ կուղարկվեն Մեքսիկայի հետ սահման՝ անօրինական ներգաղթի դեմ պայքարելու նպատակով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Տեխասի նահանգապետի գրասենյակը:

«Տեխասի մարտավարական սահմանապահ ուժերը կտեղակայեն ավելի քան 400 լրացուցիչ զորքեր, ինչպես նաև C-130 ինքնաթիռներ և Chinook ուղղաթիռներ՝ միանալով Տեխասի ազգային գվարդիայի հազարավոր զորքերին, որոնք արդեն տեղակայված են սահմանին», - ասվում է նահանգապետարանի հայտարարության մեջ:

Նահանգապետի հայտարարության մեջ նշվում է, որ վերջին չորս տարիների ընթացքում Տեխասը կանգնել է ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի սահմանային ճգնաժամի և ամերիկացիներին պաշտպանելու մերժման դեմ։

«Վերջապես, մենք ունենք դաշնային կառավարություն, որն աշխատում է վերջ դնել այս ճգնաժամին: Ես շնորհակալ եմ նախագահ Դոնալդ Թրամփին հարավային սահմանին իր վճռական առաջնորդության համար և անհամբերությամբ սպասում եմ նրա և վարչակազմի հետ աշխատելուն՝ սահմանն ապահովելու և Ամերիկան ​​նորից անվտանգ դարձնելու համար»,-նշված է հայտարարության մեջ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է դադարեցնել անօրինական ներգաղթյալների հոսքը երկիր, որը նախորդ վարչակազմի օրոք հասել է ռեկորդային մակարդակի։ Զինվորական անձնակազմին հրամայվել է տեղակայվել սահմանապահ ծառայությանն աջակցելու համար։

Հայերեն Русский

ԲՏԱ նախարարը Micron Instruments ընկերության և GTB հոլդինգի պատվիրակության հետ քննարկել է Հայաստանում նոր արդյունաբերական ձեռնարկություն հիմնելու հարցը

Արաղչին Իրանի և ԵՄ–ի միջև կառուցողական փոխգործակցության հույս է հայտնել

Երկխոսությունն ու հետադարձ կապը նպաստում են կամավոր ատեստավորման համակարգի բարելավմանը. Ժաննա Անդրեասյան

Վարդան Կոստանյանն ազատվել է Իրանում ՀՀ առտրական կցորդի պաշտոնից և նշանակվել ՏԿԵ փոխնախարար

Անդրանիկ Քոչարյանը մանրամասներ հայտնեց անհետ կորած զինծառայողների հարազատների մասնակցությամբ փակ քննարկումից

ՀՀ ԱՍՀ նախարարը և ԱՄԿ գլխավոր տնօրենը քննարկել են աշխատանքի և զբաղվածության ոլորտում համագործակցության հարցեր

Իսրայելը հետաձգել է պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակումը

Fastex-ը մասնակցել է խաղային ոլորտի  տարվա կարևորագույն միջոցառմանը՝ ICE Barcelona-ին

Ռազմավարական գործընկերության հաստատումը նոր լիցք է հաղորդել հայ-վրացական հարաբերություններին. Փաշինյանի և Կոբախիձեի հայտարարություններն ամբողջությամբ

ԱՄՆ–ում կարծում են, որ ինքնաթիռի և ռազմական ուղղաթիռի օդային բախումից ողջ մնացածներ չեն լինի