Սյունիքի մարզում բեռնատարը կողաշրջվել է. տուժածներ չկան

1 րոպեի ընթերցում

Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 27-ին, ժամը 16։05-ին ահազանգ է ստացվել, որ Կապան-Տանձավեր ավտոճանապարհի 25-րդ կմ-ին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար՝ բեռնատարը կողաշրջվել է։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ 

ՓԾ-ը հաղորդում է, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

«Պարզվել է, որ «MAZ» մակնիշի (վարորդ՝ Ա․ Ա․) բեռնատարը կողաշրջվել է ճանապարհամերձ հատվածում․ տուժածներ չկան»,-նշում է փրկարար ծառայությունը։ 

Հաղորդվում է, որ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և քարշակման եղանակով (մոտ 100 մ) դուրս բերել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից․ բեռնատարն ուղղվել է ավտոկռունկի օգնությամբ։

 

Հայերեն

ԲՏԱ նախարարը Micron Instruments ընկերության և GTB հոլդինգի պատվիրակության հետ քննարկել է Հայաստանում նոր արդյունաբերական ձեռնարկություն հիմնելու հարցը

Արաղչին Իրանի և ԵՄ–ի միջև կառուցողական փոխգործակցության հույս է հայտնել

Երկխոսությունն ու հետադարձ կապը նպաստում են կամավոր ատեստավորման համակարգի բարելավմանը. Ժաննա Անդրեասյան

Վարդան Կոստանյանն ազատվել է Իրանում ՀՀ առտրական կցորդի պաշտոնից և նշանակվել ՏԿԵ փոխնախարար

Անդրանիկ Քոչարյանը մանրամասներ հայտնեց անհետ կորած զինծառայողների հարազատների մասնակցությամբ փակ քննարկումից

ՀՀ ԱՍՀ նախարարը և ԱՄԿ գլխավոր տնօրենը քննարկել են աշխատանքի և զբաղվածության ոլորտում համագործակցության հարցեր

Իսրայելը հետաձգել է պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակումը

Fastex-ը մասնակցել է խաղային ոլորտի  տարվա կարևորագույն միջոցառմանը՝ ICE Barcelona-ին

Ռազմավարական գործընկերության հաստատումը նոր լիցք է հաղորդել հայ-վրացական հարաբերություններին. Փաշինյանի և Կոբախիձեի հայտարարություններն ամբողջությամբ

ԱՄՆ–ում կարծում են, որ ինքնաթիռի և ռազմական ուղղաթիռի օդային բախումից ողջ մնացածներ չեն լինի