Հայաստան

ՄԻՊ Անահիտ Մանասյանը շնորհավորել է Հայոց բանակի օրվա կապակցությամբ

2 րոպեի ընթերցում

ՄԻՊ Անահիտ Մանասյանը շնորհավորել է Հայոց բանակի օրվա կապակցությամբ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի շնորհավորել և ուղերձ է հղել Հայոց բանակի օրվա կապակցությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժինը։

«Սիրելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ զինծառայողներ, 

Շնորհավորում եմ Բանակի կազմավորման 33-րդ տարեդարձի առթիվ։

Բանակը մեր անկախ պետականության հիմնասյուներից է և երկրի անվտանգության կարևոր երաշխավորը:

Զինված ուժերում մարդու պաշտպանված իրավունքներն ու իրավունքի գերակայությունը ունեն բացառիկ կարևորություն և առաջնահերթություն են իմ գործունեության տեսանկյունից։

Զինված ուժերի յուրաքանչյուր ներկայացուցչի իրավունքների պաշտպանությունը մշտապես իմ ուշադրության կենտրոնում է։ Պարբերաբար այցեր եմ իրականացնում զորամասեր և զինվորական հաստատություններ՝ անձամբ հանդիպելով զինծառայողների հետ՝ հասկանալու և բարձրացնելու նրանց մտահոգող հարցերը:

Մեր կողմից վերհանված համակարգային խնդիրների համար մշակվում և իրավասու պետական մարմիններին ներկայացվում են համապատասխան առաջարկություններ և լուծումներ։

Շնորհավորելով տոնի առթիվ՝ մաղթում եմ մեր զինծառայողներին անվտանգ ծառայություն, իսկ մեր երկրին՝ խաղաղություն և բարօրություն»,- ասված է ուղերձում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում