ԱրարատԲանկ. հոգատարություն հայրենիքի պաշտպաններին

2 րոպեի ընթերցում

2022 թվականից սկսած՝ ԱրարատԲանկը միացավ հայրենիքի պաշտպանների՝ պատերազմի մասնակից ուսանողների կրթության ապահովման նախաձեռնությանը։

Աջակցության այս նախաձեռնությունը սկզբնավորվեց ԱրարատԲանկի և «4090 Բարեգործական» հիմնադրամի միջև համագործակցության շրջանակում՝ նպաստելով 44-օրյա և 4-օրյա պատերազմների մասնակից քաջարի զինվորների կրթությանը:

Հիմնադրամի շահառուները, որոնք ծառայել են հայկական բանակում, այսօր շարունակում են իրենց ներդրումն ունենալ մեր երկրի զարգացման գործում՝ այս անգամ կրթության միջոցով: Համագործակցությունից ի վեր ԱրարատԲանկի ներդրումը կազմել է 25,946,400 ՀՀ դրամ: Կազմակերպվել են բազմաթիվ հաջողված բարեգործական միջոցառումներ, այդ թվում՝

  • «Aznavour 100» բարեգործական համերգը, որի ընթացքում հավաքագրվել է 15,758,850 ՀՀ դրամ,
  • «Մենք ու Մունք» հայկական ջազի և շախմատի երեկոն, որի շրջանակում հավաքագրվել է 11,000,000 ՀՀ դրամ, 
  • «Սիմֆոնիկ Մանսուրյան» բարեգործական համերգը, որի հասույթը կազմել է 11,101,000 ՀՀ դրամ։

Հավաքագրված 37,859,850 ՀՀ դրամը ուղղվել է պատերազմի մասնակից 118 ուսանողների կրթավճարների տրամադրմանը։ 

Կազմակերպվել են նաև Արագած լեռան բարեգործական վերելքն ու «Կանայք հանուն կրթության» բարեգործական նախաճաշերը, որոնց արդյունքում հավաքագրված գումարը՝ 1,926,000 ՀՀ դրամը, ևս ուղղվել է կրթավճարների տրամադրմանը։

Վերոնշյալ նախաձեռնություններն, ինչպես նաև 5 տարվա ընթացքում ԱրարատԲանկի կողմից իրականացված սոցիալական ծրագրերը շարունակությունն են այն բարեգործական նախաձեռնությունների, որոնք իրականացվել են բանկի խոշոր բաժնետերերի՝ Բեգլարյանների ընտանիքի կողմից պատերազմի ընթացքում՝ ինչպես սեփական նախաձեռնությամբ, այնպես էլ Հիմք հիմնադրամի միջոցով՝ օգնելով բռնի տեղահանված մեր հայրենակիցներին: Արդյունքնում ԱրարատԲանկի և «Ֆլեշ» ընկերության համատեղ ներդրումը կազմել է 105,351,000 ՀՀ դրամ։  

 

Հայերեն English

Արաղչին Իրանի և ԵՄ–ի միջև կառուցողական փոխգործակցության հույս է հայտնել

Երկխոսությունն ու հետադարձ կապը նպաստում են կամավոր ատեստավորման համակարգի բարելավմանը. Ժաննա Անդրեասյան

Վարդան Կոստանյանն ազատվել է Իրանում ՀՀ առտրական կցորդի պաշտոնից և նշանակվել ՏԿԵ փոխնախարար

Անդրանիկ Քոչարյանը մանրամասներ հայտնեց անհետ կորած զինծառայողների հարազատների մասնակցությամբ փակ քննարկումից

ՀՀ ԱՍՀ նախարարը և ԱՄԿ գլխավոր տնօրենը քննարկել են աշխատանքի և զբաղվածության ոլորտում համագործակցության հարցեր

Իսրայելը հետաձգել է պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակումը

Fastex-ը մասնակցել է խաղային ոլորտի  տարվա կարևորագույն միջոցառմանը՝ ICE Barcelona-ին

Ռազմավարական գործընկերության հաստատումը նոր լիցք է հաղորդել հայ-վրացական հարաբերություններին. Փաշինյանի և Կոբախիձեի հայտարարություններն ամբողջությամբ

ԱՄՆ–ում կարծում են, որ ինքնաթիռի և ռազմական ուղղաթիռի օդային բախումից ողջ մնացածներ չեն լինի

Ընթանում է Հայաստանում «Էրասմուս+» գրասենյակի կառավարման համար նոր կազմակերպության ընտրության գործընթացը