Armenian Airlines ավիաընկերությունը կմեկնարկի ուղիղ չվերթներ Երևանից դեպի Դելի

1 րոպեի ընթերցում

Armenian Airlines ավիաընկերությունը փետրվարի 21-ից մեկնարկում է ուղիղ չվերթներ Երևանից դեպի Դելի։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հայկական Ավիաուղիների տարածած հաղորդագրությունից, թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ երեքշաբթի և ուրբաթ օրերին, հարմարավետ Airbus 321-200 ինքնաթիռով՝ նախատեսված 220 ուղևորի համար։

Երևան - Դելի թռիչքի տևողությունը 4 ժամ 40 րոպե է, հետադարձը՝ 5 ժամ. 10 րոպե։

Մոսկվայից ուղևորները նույնպես կարող են հեշտությամբ հասնել Դելի՝ Շերեմետևո միջազգային օդանավակայանից Երևանով հարմարավետ տրանսֆերային թռիչքների շնորհիվ։

Ավիաընկերությունից հայտնում են, որ աա առաջին ուղիղ ավիափոխադրումն է Հայաստանի և Հնդկաստանի միջև։ 

Նշվում է որ այս տարի նախատեսվում են մի շարք նոր այլ ուղղություններ։ 

 

Հայերեն العربية English Español فارسی Русский Türkçe

«Արդշինբանկ» ՓԲԸ-ն գործում է սովորական ռեժիմով և կապ չունի շուրջ 23 տարի առաջ լուծարված բանկի հետ. հայտարարություն

Եվրոպական բորսայում գազի գինը 2023 թվականի նոյեմբերից ի վեր առաջին անգամ գերազանցել է 550 դոլարը

ՀՀ ԲՏԱ նախարարը և ԳԴՀ դեսպանը քննարկել են տեխնոլոգիական համագործակցության հնարավորությունները

Իսրայելը կազատի 110 պաղեստինցի բանտարկյալների

Microsoft-ը և OpenAI-ը չինական DeepSeek-ի հեղինակներին մեղադրել են նեյրոնային ցանցի համար տվյալների գողության մեջ

Քրեակատարողական ծառայության պետը «Արմավիր» ՔԿՀ-ում մասնակցել է Հայոց բանակի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը

ԿԳՄՍ նախարարությունում քննարկվել են Եվրոպական կրթական հիմնադրամի հետ համագործակցության ուղղությունները

ԵՄ երկրների դեսպանները հավանություն են տվել Հայաստանում դիտորդական առաքելության երկարաձգմանը

Կասպից ծովի շրջանում աղետի ազդանշան ուղարկած Boeing-ը վայրէջք է կատարել Աստրախանում

ԿԳՄՍ նախարարը ԵՊՀ-ում ուրախություն է հայտնել հետազոտական աշխատանքներում երիտասարդների ներգրավման առնչությամբ