Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հունվարի 26-ին, ժամը 02:46-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Աշտարակ քաղաքի Աբովյան փողոցի տներից մեկում։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակելի վագոն-տնակում։
Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 03։15-ին, մարվել՝ 03։57-ին։ Այրվել է վագոն-տնակը (մոտ 27 քմ)։