Հայաստան

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 13 ավտոմեքենա

1 րոպեի ընթերցում

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 13 ավտոմեքենա

Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի, Արագածոտնի, Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոնները հունվարի 22-24-ը ահազանգեր են ստացել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

«Արմենպրես»-ի Փրկարար ծառայությունից մանրամասնում են, որ ահազանգերը ստացվել են մասնավորապես Հրազդան, Մարտունի, Սևան, Վեդի քաղաքներից, Դդմաշեն, Ֆյունիկ, Ալագյազ գյուղերից, Երևան-Սևան և Ապարան-Ափնագյուղ ավտոճանապարհներից։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 13 ավտոմեքենա, 39 քաղաքացու ցուցաբերվել է համապատասխան օգնություն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում