Հայաստանի ֆուտզալի ընտրանին սկսել է նախապատրաստվել ԵԱ-ի ընտրական փուլի խաղերին

3 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը հունվարի 25-ից փետրվարի 1-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում՝ պատրաստվելով ՈՒԵՖԱ Ֆուտզալի ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլի հերթական հանդիպումներին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Ֆուտզալի ազգային ընտրանին փետրվարի 1-ին Երևանում կընդունի Ալբանիայի հավաքականին, իսկ փետրվարի 5-ին նույն թիմին  հյուրընկալվի նրա հարկի տակ։ Մարզական հավաքին մասնակցելու համար գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հրավիրել է հետևյալ ֆուտզալիստներին։

Դարպասապահներ 

Ալբերտ Աղաջանով - ՏԶՄՍ Տուլա (Ռուսաստան)

Էմին Ղարաբեկյանց – «Յունիսպորտ» 

Արթուր Մկրտչյան – «Երևան» 

Սուրեն Ղազարյան - «Երևան»

 

Խաղացողներ 

Վլադիմիր Սանոսյան – «Նորիլսկի Նիկել» (Ռուսաստան) 

Արթուր Մելքոնյան – «Լ․Կ․Ս․ Լիպեցկ» (Ռուսաստան) 

Դենիս Նեվեդրով – «Տյումեն» (Ռուսաստան) 

Նիկիտա Խրոմիխ — «Տորպեդո» (Ռուսաստան) 

Արսեն Պետրոսով – «Տորպեդո» (Ռուսաստան) 

Միքայել Ղանդիլյան – «Իր-Աերո» (Ռուսաստան) 

Ռաֆիկ Մելիքյան – «Երևան»  

Գարեգին Մաշումյան – «Երևան»

Արթուր Պատատյան – «Երևան» 

Միհրան Դերմենջյան – «Երևան» 

Կարեն Խատուև – «Երևան» 

Աղասի Եղիազարյան – «Երևան» 

Համլետ Մանուկյան – «Յունիսպորտ» 

Սարգիս Մարգարյան – «Յունիսպորտ»

ՈՒԵՖԱ Ֆուտզալի ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում Հայաստանի հավաքականն ընդգրկված է 6-րդ խմբում, որտեղ մեր մրցակիցներն են Ալբանիան, Դանիան և Ղազախստանը։ Առաջին երկու տուրերից հետո Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը վաստակել է 4 միավոր և Ղազախստանի հետ միասին կիսում է 6-րդ խմբի առաջին հորիզոնականը։ 

Խմբերում 1-ին հորիզոնականը զբաղեցրած 10 երկրների հավաքականները կնվաճեն ԵՎՐՈ 2026-ի ուղեգիր, որտեղ նրանց կմիանան եզրափակիչ փուլը հյուրընկալող Լատվիան և Լիտվան։ Իր հերթին՝ մնացած չորս ուղեգրերը կվիճարկեն խմբերում երկրորդ տեղը գրաված հավաքականները։ Հիմնական փուլում երկրորդ հորիզոնական զբաղեցրած լավագույն 8 հավաքականները հանդես կգան փլեյ-օֆֆում։

Հայերեն

Այժմ կա լավ հնարավորություն արագ ավարտելու պատերազմը և ապահովելու կայուն խաղաղություն. Ուկրաինայի նախագահ

ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը

Առողջապահության նախարարը ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահի հետ քննարկել է համագործակցության նոր հնարավորությունները

ԱՄՆ-ը կուսումնասիրի ՌԴ-ի դիրքորոշումը Ուկրաինայի կարգավորման հարցում և ըստ այդմ կորոշի իր հետագա քայլերը. Մարկո Ռուբիո

ՀՀ ՆԳՆ-ն ահազանգում է կեղծ վարորդական վկայականների վաճառքի կիբեռմարտահրավերի մասին

Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի բանակցությունների ավարտը. ՌԴ ԱԳՆ

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի դատավորը մեղավոր է ճանաչվել ստրկական աշխատանքի հարկադրելու մեջ

Գլխավոր հարկադիր կատարողն այցելել է ՀԿԱԾ Շիրակի և Լոռու մարզային բաժիններ

Ուկրաինան սկսել է թիմ ձևավորել 30-օրյա հրադադարի վերահսկման համար

Թբիլիսին՝ 3 օրում. Ու՞ր գնալ, ի՞նչ ուտել և ինչպե՞ս խնայել Mastercard Travel Benefits-ի միջոցով