Տնտեսություն

IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2025 թվականի առաջին տրանշը

2 րոպեի ընթերցում

IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2025 թվականի առաջին տրանշը

IDBank-ը 2025 թվականի հունվարի 24-ին հրապարակային առաջարկի միջոցով թողարկել է AMANLBB2SER3 տարբերակիչ ծածկագրով անվանական արժեկտրոնային պարտատոմսեր՝ հետևյալ պայմաններով․

·  Ընդհանուր ծավալը – 5 մլն․ ԱՄՆ դոլար

·  Արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը – 4,75 %

·  Շրջանառության ժամկետը – 27 ամիս

·  Արժեկտրոնի վճարում – եռամսյա պարբերականությամբ

·  Մարման ամսաթիվ – 24 ապրիլի 2027թ․

Պարտատոմսերը տեղաբաշխվելու են 2025թ.-ի հունվարի 24-ից մինչև 2025 թվականի մարտի 28-ը ներառյալ։ Սա IDBank-ի դոլարային պարտատոմսերի 28-րդ թողարկումն է և 2025թ.-ի առաջին տրանշը։

Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ և ունենալու են շուկա ստեղծող (Marketmaker):

Պարտատոմսերի մասին ամբողջական տեղեկատվությունը հասանելի կլինի Idram&IDBank հավելվածում դրանք ձեռք բերելուց անմիջապես հետո․ «Բանկինգ» բաժնի «Պարտատոմսեր» ենթաբաժնում  ներկայացված է պարտատոմսերի տարբերակիչ ծածկագիրը, քանակը, անվանական արժեքը, տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը, արժեկտրոնի վճարման օրը և պարտատոմսերի մարման օրը։

Պարտատոմսերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը կարող եք տեսնել անցնելով հղումով։

Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկում ՀՀ ԿԲ նախագահի 06 նոյեմբերի 2024թ. թիվ 1/420 Ա որոշմամբ հաստատված ծրագրային ազդագրի շրջանակում։ Ծրագրային ազդագրի, դրա լրացման էլեկտրոնային տարբերակներին և սույն թողարկման հիմնական պայմաններին կարելի է ծանոթանալ IDBank-ի պաշտոնական կայքում:

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում