Հայաստանն ու Ղրղզստանը երկկողմ առևտրաշրջանառության ավելի մեծ ներուժ ունեն. ՀՀ ԱԳ նախարար

5 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Ղրղզստանը նպատակ ունեն մեծացնել առևտրաշրջանառության ծավալները, խորացնել տնտեսական կապերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ղրղզստանի ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքներով համար կատարած հայտարարության ժամանակ: 

«Հարգարժան պարո՛ն նախարար, սիրելի՛ բարեկամ, գործընկեր, 

Ուրախ եմ ողջունել Ձեզ և Ձեր գլխավորած պատվիրակությանը Երևանում։ Ես վստահ եմ` այս այցը շատ լավ հնարավորություն է քննարկել երկկողմ օրակարգի բոլոր հարցերը, ուրվագծել, նախանշել, խորացնել  մեր հարաբերությունները տարբեր ոլորտներում, ինչպես նաև, իհարկե, անդրադառնալ, վերլուծել, կիսվել միջազգային օրակարգի և տարածաշրջանային օրակարգերի վերջին իրադարձություններով, ընկալումներով։ 

Հարգելի՛ ներկաներ, մենք այսօրվա քննարկումների ընթացքում հարգարժան նախարար Կուլուբաևի հետ անդրադարձել ենք երկկողմ հարաբերություններին: Պետք է նշեմ մեր երկու երկրների պատրաստակամությունն՝ էականորեն խորացնել մեր հարաբերությունները մի շարք ոլորտներում, որոնք առանձնացրել ենք: Մեր քաղաքական երկխոսությունը բավականին բարձր մակարդակի վրա է միշտ եղել: Ավանդաբար այնպես է ստացվել, որ մեր շփումները հիմնականում կայացել են բազմակողմ հարթակներում, և, իհարկե, այս տեսանկյունից ևս այս երկկողմ այցը շատ կարևոր է։ 

Ուզում եմ տեղեկացնել, որ նախարար Կուլուբաևը հրավիրել է ինձ այցելել Ղրղզստան, և ես սիրով ընդունում եմ հրավերը և առաջիկայում կկազմակերպենք այցը։ Ունենք նաև բարձրագույն մակարդակով փոխայցելությունների պլաններ: Ի թիվս այլ նախաձեռնությունների՝ մեր հարաբերությունների խորացմանը կծառայի նաև այսօր մեր կողմից ստորագրված Հայաստանի և Ղրղզստանի արտաքին գործերի նախարարությունների միջև 2025-2026 թթ համագործակցության ծրագիրը:

Մեր երկկողմ հարաբերություններում, ինչպես ցանկացած երկկողմ հարաբերություններում, իհարկե, էական դեր ունեն տնտեսական հարաբերությունները, առևտրաշրջանառությունը: Այստեղ պետք է խոստովանենք, որ այն ներուժը, որն ունի առևտրաշրջանառությունը, իրականում շատ անգամներով ավելի մեծ է, քան իրականում տեղի ունեցողը, մեր մեջ առկա առևտրաշրջանառությունը, և մենք պլաններ ունենք ինչպես, մեծացնելու առևտրաշրջանառության ծավալները, խորացնելու տնտեսական կապերը, այնպես էլ, իհարկե, սովորել միմյանցից, օգտվել միմյանց տնտեսական հաջողություններից, որոնք, իհարկե, Ղրղզստանի պարագայում վերջին տարվա ընթացքում շատ տպավորիչ են: Հայաստանը պատրաստ է, իհարկե, կիսվել իր հնարավորություններով, այդ թվում` նորարարական տեխնոլոգիաների և թվային օրակարգում ունեցած մեր որոշ քայլերով։ 

Ինչ վերաբերում է տնտեսական համագործակցությանը, էական դեր կարող են խաղալ և էականորեն փոխել իրավիճակը լոգիստիկ նոր ծրագրերը: Ինչպես ամբողջ աշխարհը, ինչպես Ղրղզստանը, այնպես էլ Հայաստանը, մենք նոր ջանքեր ենք գործադրում մեծ լոգիստիկ ցանցերի մաս դառնալու։ Այս առումով շատ կարևոր, ուշագրավ և հետաքրքիր է մեր Կառավարության ունեցած «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որը ներկայացրել եմ գործընկերոջս: Հուսով ենք, որ առաջիկայում այս և մյուս ծրագրերը հնարավորություն կունենան իրականություն դառնալու, ինչպես նաև երկրների, գործարարների, բիզնեսի և հասարակ մարդկանց համար նոր հնարավորություններ կստեղծեն։

Ուզում եմ առանձնացնել ԹՈՒՄՈ կենտրոնը, որի նկատմամբ հետաքրքրություն են դրսևորել ինչպես մի շարք երկրներ, մայրաքաղաքներ, քաղաքներ, այնպես էլ ղրղզական համապատասխան գերատեսչությունը:

Գործընկերոջս ներկայացրել եմ մեր տարածաշրջանային հարցերը, վերջին իրադարձությունները Հայաստան-Ադրբեջան և, ինչու ոչ, նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացներում: 

Վստահ եմ, որ այս այցը կօգնի փոխել մեր հարաբերությունների եթե ոչ որակը, ապա գոնե ինտենսիվությունը, և կրկին անգամ շնորհակալ եմ Ձեզ այցի համար»,- ասված է ՀՀ ԱԳ նախարարի հայտարարության մեջ: 

Հայերեն English Français Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն