Գազայի հյուսիսի բնակիչները հունվարի 25-ից կսկսեն վերադառնալ իրենց տները

2 րոպեի ընթերցում

AFP

Գազայի հատվածի հյուսիսում բնակվող պաղեստինցիները, որոնք ստիպված են եղել հեռանալ այնտեղից Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով, կսկսեն վերադառնալ իրենց տները անկլավում հրադադարի շուրջ համաձայնագրի գործողության յոթերորդ օրը՝ հունվարի 25-ին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հայտարարությունը։

«Հրադադարի շուրջ համաձայնագրի յոթերորդ օրը գերիների փոխանակման ավարտից հետո հարկադրաբար տեղահանված անձինք, որոնք գտնվում են Ար Ռաշիդ առանցքի շրջանում (խմբ.՝ ձգվում է ծովի ափի երկայնքով Գազայի հարավ-արևմուտքում), կկարողանան ոտքով և առանց զենքի վերադառնալ հյուսիսում իրենց տները, նրանք չեն ենթարկվի խուզարկությունների», - ասված է Telegram-ում հրապարակված հայտարարության մեջ։ 

Շարժումը հավելել է, որ Գազայի հյուսիս վերադառնալու համար նաև կարող են օգտագործվել փոխադրամիջոցներ, սակայն դրանք պետք է ստուգում անցնեն նախքան անկլավի հարավային շրջաններից դուրս գալը:

Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի Դաշնությունում Իսրայելի դեսպանությունում, պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը նույն օրը գործարքի պայմաններով պետք է ազատ արձակի ևս չորս կին պատանդի. գործարքի պայմաններով՝ նրանց անունները իսրայելական կողմին կփոխանցվեն հունվարի 24-ին։ 

Հրադադարի համաձայնագրի գործողության 22-րդ օրը՝ փետրվարի 9-ին, Գազայի հատվածի հյուսիս ոտքով կկարողանան վերադառնալ այն տեղահանված անձինք, որոնք այս պահին գտնվում են անկլավի հարավ-արևելքում գտնվող Սալահ էդ Դին առանցքից ոչ հեռու։ Նրանք չեն ենթարկվի ստուգումների։

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանը և Արտեմ Փաթափությանը քննարկել են գիտության ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր

ԵՄ որևէ երկիր Հայաստանի առջև որևիցե երկրի հետ կապը խզելու պահանջ չի դրել․ ՀՀ ԱԺ նախագահ

ՊԵԿ-ը նոր պարզաբանում է ներկայացրել եկամուտների հայտարարագրման գործընթացի վերաբերյալ

ՀՀ և Թայլանդի վարչապետները հեռանկարային են համարել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, առևտրի, կրթության ոլորտներում

Վարչապետ Փաշինյանը փետրվարի սկզբին կայցելի ԱՄՆ

ԱԺ նախագահի համոզմամբ` Եվրոպա-Բալթյան երկրներ ձևաչափի քննարկումը դրական ազդեցություն կունենա Հայաստանի նախաձեռնած խաղաղության գործընթացի համար

Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղ այրվել է մոտ 300 հակ անասնակեր

ՀՀ և Խորվաթիայի վարչապետները քննարկել են երկկողմ օրակարգի ընդլայնմանը վերաբերող հարցեր

Ավինյանը ներկայացրել է Երևանի հասարակական տրանսպորտի համար վճարման երեք տարբերակները

Ազատությունից զրկման վայրերում մահերի, ինքնասպանությունների և ինքնավնասումների դեպքերի աճը խիստ մտահոգիչ է. ՀՀ ՄԻՊ Մանասյան