Հայաստան

ՀՀ ՆԳ նախարարն ու Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն են հայտնել

2 րոպեի ընթերցում

ՀՀ ՆԳ նախարարն ու Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն են հայտնել

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբին։ Հանդիպմանը ներկա են գտնվել նաև ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ու Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՆԳ նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Արփինե Սարգսյանն ընդգծել է ՄԱԿ-ի գրասենյակների հետ ՆԳ նախարարության լայնածավալ համագործակցությունը, որն ընդգրկում է նախարարության մանդատի շրջանակում առկա գործառույթները։

Նախարարի խոսքով՝ փոխգործակցությունն ընդլայնվելու միտում ունի՝ հաշվի առնելով վերջերս մեկնարկած ՆԳ նախարարության մարդկային կապիտալի զարգացմանը միտված նոր ծրագիրը։

Ֆղանսուազ Ժակոբը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել շարունակելու համագործակցությունը՝ ընդգծելով հատկապես Փրկարար ծառայության հետ ակտիվ փոխգործակցությունը։

Քննարկվել են համագործակցության ուղղությունների ընդլայնման հեռանկարները, ներառյալ` մարդու իրավունքների պաշտպանության, հատկապես երեխաների իրավունքների ապահովման, Փրկարար ծառայությանը տեխնիկական աջակցություն տրամադրելու հարցեր։

Անդրադարձ է կատարվել նաև Փրկարար ծառայության կառուցվածքային փոփոխություններին, հանցավորության դեմ պայքարին, նախարարության ենթակա ծառայություններում կանանց ներգրավվածության խթանմանը։

Կողմերն ընդգծել են համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը՝ ուղղված համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացմանը։

 

Կարդացեք հոդվածը` العربيةРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում