Իրավունք

ՀՀ ՄԻՊ-ն ու ԵԽ ներկայացուցիչն անդրադարձել են «Մարդու իրավունքների խթանումը Հայաստանի զինված ուժերում» ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումներին

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՄԻՊ-ն ու ԵԽ ներկայացուցիչն անդրադարձել են «Մարդու իրավունքների խթանումը Հայաստանի զինված ուժերում» ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումներին

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության Թրանսվերսալ մարտահրավերների և բազմակողմ ծրագրերի իրականացման վարչության ղեկավար Տիգրան Կարապետյանին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՄԻՊ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընբթացքում Անահիտ Մանասյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կայուն և կառուցողական համագործակցությունը, ընդգծել ԵԽ-ի հետ իրականացվող ծրագրերի  դերը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության համակարգի զարգացման գործում։ 

Այս համատեքստում անդրադարձ է կատարվել «Մարդու իրավունքների խթանումը Հայաստանի զինված ուժերում» ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումներին։

Քննարկվել են նաև ռազմական ուսումնական հաստատություններում մարդու իրավունքների կրթության կատարելագործման և զարգացման անհրաժեշտության հարցերը, նախանշվել են ծրագրային նոր ուղղություններ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում