Ucom-ն աքսելերացնում է իր թվային փոխակերպումը՝ ներդնելով Cerillion-ի նորարար համակցված հարթակը

4 րոպեի ընթերցում

Շարունակելով ընկերության գործընթացները թվայնացնելու իր հավակնոտ ծրագիրը՝ Ucom-ը հայտարարում է Cerillion-ի հետ համագործակցության մեկնարկի մասին։ Cerillion-ը գլոբալ առաջատար է՝ հեռահաղորդակցության ընկերությունների համար օպերացիոն և բիզնես թվային համակարգերի (OSS/BSS) մշակման ոլորտում։ 

Այս համակարգը թույլ է տալու Ucom-ին իր ծառայություններն ու հաճախորդների տվյալներն ինտեգրել միասնական համակցված համակարգում, ինչը կբարձրացնի ընկերության արդյունավետությունը՝ միաժամանակ հաճախորդներին տրամադրելով կայուն և անհատականացված փորձառություն՝ բոլոր ծառայություններից օգտվելու դեպքում։ Արհեստական բանականությամբ համակարգվող թվային այս լուծումը կարագացնի նոր պրոդուկտների մշակումը՝ Ucom-ի առաջարկներն դարձնելով ավելի ճկուն և հաճախորդների կարիքներին համապատասխան։ 

Բրիտանական Cerillion ընկերությունն այս նպատակների համար ընտրվել է երկար ուսումնասիրություններից հետո` հնարավոր լավագույն համակարգը ներդնելու համար Ucom-ը գնահատել է ոլորտում գործող հիմնական ընկերությունների մշակած պրոդուկտները։ 

«Ես ողջունում եմ Ucom-ի և Cerillion-ի միջև այս համաձայնագիրը՝ որպես նշանակալի առաջընթաց Հայաստանի թվային հեռահաղորդակցության ենթակառուցվածքի զարգացման գործում։ Այս ուղենշային գործարքն օգնում է պայմաններ ստեղծել հետագա տեխնոլոգիական նորարարությունների, հանրային ծառայությունների բարելավման և ավելի արդյունավետ տնտեսական աճի համար: Մեծ Բրիտանիայի կառավարությունը որպես ռազմավարական առաջնահերթություն է սահմանել ապագայի հեռահաղորդակցությունը: Ես իսկապես ուրախ եմ, որ բրիտանական ընկերությունն առանցքային դեր է խաղում՝ օգնելով Հայաստանին հասնելու իր հավակնություններին որպես առաջատար տեխնոլոգիական կենտրոն», - ասել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը։ 

«Հավատարիմ մնալով մեր աճի ու թվային փոխակերպման հավակնոտ ռազմավարությանը, ինչպես նաև մեր մոտեցումների առանցքում ունենալով հաճախորդամետությունը՝ մենք մեծ քայլ ենք անում առաջ՝ արդիականացնելով մեր կառավարման համակարգերի ծրագրային ապահովումը։ Այս միասնական հարթակը մեզ թույլ կտա հաճախորդների բոլոր գործողությունները միավորել մեկ առանցքային համակարգում, ինչի շնորհիվ մենք ավելի ճկուն կլինենք հաճախորդների կարիքները բավարարելու հարցում։ Ստանալով ավելի մեծ վերահսկողություն և ճկունություն մեր գործողություններում՝ մենք տրամադրված ենք ավելի արագ, ճշգրիտ և վստահելի ծառայություններ տրամադրել։ Մեր վերջնական նպատակն է համոզվել, որ մեր յուրաքանչյուր բաժանորդ վայելում է անհատականացված և արտակարգ փորձառություն», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Մենք շատ ոգևորված ենք Ucom-ին դիմավորել որպես կարևոր նոր հաճախորդ և որպես մեր առաջին հաճախորդը կովկասյան տարածաշրջանում։ Սա նոր փուլի մեկնարկ է և շատ ոգևորիչ քայլ՝ մեր գլոբալ զարգացման ճանապարհին, և մենք հպարտ ենք, որ Ucom-ն ընտրել է հենց Cerillion-ին՝ իր աճին ու նորարար լուծումներ ներդնելուն օժանդակելու համար։ Մենք ամբողջական նվիրումով կառուցելու ենք երկարատև համագործակցություն, որը կայուն արժեք է ստեղծելու։ Մենք անհամբեր սպասում ենք մեր սերտ համագործակցությանը՝ Ucom-ի ռազմավարական նպատակներին հասնելու համար», - նշել է Cerillion-ի գլխավոր տնօրեն Լուի Հոլը։ 

Ucom-ն առաջարկում է իր հաճախորդներին 4G+ և 5G շարժական ցանցեր, նաև ֆիքսված լայնաշերտ ինտերնետի ցանց ու IP հեռուստատեսություն՝ տրամադրելով ծառայությունների համակցված պորտֆոլիո թե՛ անհատ և թե՛ բիզնես հաճախորդների համար։ 

 

Հայերեն English Русский

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի