Երևանի ավագանու ՔՊ խմբակցությունը պարզաբանել է արտահերթ նիստին չմասնակցելու պատճառը

3 րոպեի ընթերցում

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը պարզաբանել է, թե ինչու չի մասնակցել ընդդիմության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստին։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը «Ֆեյսբուք»-ի իր էջում տարածած հայտարարության մեջ նշել է, որ չի մասնակցել հունվարի 21-ին ընդդիմության նախաձեռնած արտահերթ նիստին, որի նպատակը միասնական տոմսային համակարգի և նոր սակագների չեղարկումն էր։ 

Նշվում է, որ նման որոշում է ընդունվել հստակ գիտակցմամբ, որ նմանատիպ նախաձեռնությունները որևէ առնչություն չունեն քաղաքացիների սոցիալական կյանքի հետ և ծառայում են բացառապես ընդդիմության քաղաքական օրակարգին։

«Տասնամյակներ շարունակ Երևանի տրանսպորտային համակարգը եղել է քաոսային, խիստ անարդյունավետ և հնացած վիճակում։ Մենք որոշում ենք կայացրել վերջ տալ այդ իրավիճակին։ Խոստացել էինք, որ փոխելու ենք «հուսահատության գազելները», և փոխեցինք։ Այժմ կառուցում ենք նոր, ժամանակակից, կանոնակարգված համակարգ, որը պետք է լինի երկարաժամկետ լուծում, այլ ոչ թե կարճաժամկետ քաղաքական խաբկանք։

Մինչդեռ ընդդիմությունն իր հերթին զբաղված է դասական պոպուլիզմով՝ փորձելով մոլորեցնել հանրությանը, թե իբր մեկ ուղևորությունը 100 դրամից դառնալու է 300 դրամ և, այդպիսով, խոչընդոտել բարեփոխումները։ Սակայն իրականությունը լրիվ այլ է, որի մասին բազմիցս հայտարարել ենք: Նրանց համար խնդիրը երբեք էլ չի եղել տրանսպորտի որակի բարձրացումը. նրանց մի մասը ժամանակին եղել է գազելների գծատերերի կլանային խմբի թիմակից, իսկ մյուս մասը, օգտագործելով հանրության հույզերը, փորձում է ընդամենը փոքր հնարավորություն ստեղծել՝ հաջորդ ընտրություններում որևէ դերակատարում ունենալու համար։

Մեզ համար պարզ է, որ ցանկացած փոփոխություն դիմադրության է հանդիպում, հատկապես երբ խոսքը վերաբերում է համակարգային բարեփոխումներին։ Սակայն, որքան էլ դժվար ընկալվի, այս ճանապարհն է միակ ճիշտը՝ երկարաժամկետ և կայուն տրանսպորտային համակարգ ապահովելու համար։ Երևանի խնդիրները բազմաթիվ են, և անհրաժեշտ է ունենալ բալանսավորված ֆինանսական համակարգ, այլ ոչ թե տրանսպորտ, որը կֆինանսավորվի մանկապարտեզների, վերելակների կամ ավերակների և ավտոտնակների վերածված բակերի բարեկարգման և մի շարք այլ խնդիրների լուծման հաշվին»,-ասված է հայտարարության մեջ։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը հունվարի 21-ին արտահերթ նիստ էր հրավիրել, որի օրակարգում էր երկու նախագիծ։ Դրանցից մեկով առաջարկվում էր կասեցնել հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրումը, որն ամբողջությամբ ուժի մեջ է մտնելու փետրվարի 1-ից, մյուսով առաջարկվում էր չեղարկել Երևանի վճարովի ավտոկայանատեղիներում կայանելու սակագների բարձրացման որոշումը։ 

Հայերեն

Լիլիթ Մակունցը հանդիպել է ԵՄ գործընկերության առաքելության ղեկավարի հետ

Թավրիզ-Երևան չվերթերը օգոստոսի 20-ից կվերականգնվեն

Մոսկվայում ադրբեջանական համայնքի ղեկավարին արտաքսել են ՌԴ-ից

Երևանում նվազել են ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը

ՍԱՏՄ-ն կասեցրել է Բերդավանում գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը

Թեհրանը հայտարարել է, որ Իրանի և Օմանի միջև ծովային տարանցիկ երթուղու վերաբերյալ բանակցությունները շարունակվում են

«Դրածո միջնորդների» սխեմաներ․ ԿԲ-ն քաղաքացիներին հորդորում է զգոն լինել

«Պրեմիում» ապրանքանիշի մոխիտոյի համով ըմպելիքի արտադրությունը կասեցվել է․ ՍԱՏՄ

ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում քննարկվում է Սիսակ Գաբրիելյանի թեկնածությունը

Սուրեն Պապիկյանն ու Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհը քննարկել են Հայաստան-Հնդկաստան ռազմատեխնիկական գործակցությանը վերաբերող հարցեր