Հայաստանի ու Վրաստանի հավաքականների խաղերի օրերը հայտնի են

1 րոպեի ընթերցում

Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմերի միջև Ազգերի լիգայի անցումային խաղերի օրերն ու վայրերը հայտնի են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Ազգերի լիգայի C ենթախմբի արգելքը հաղթահարելու համար Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մարտի 20-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կընդունի Վրաստանի հավաքականին, իսկ պատասխան հանդիպումը կկայանա մարտի 23-ին Թբիլիսիի Բորիս Պայչաձեի անվան Ազգային մարզադաշտում: 

 

 

Հայերեն English