Քաղաքականություն

Հայաստանի արտգործնախարարի հետ հաջորդ հանդիպման տեղի և ժամկետների շուրջ կոնկրետ պայմանավորվածություններ չկան․ Բայրամով

2 րոպեի ընթերցում

Հայաստանի արտգործնախարարի հետ հաջորդ հանդիպման տեղի և ժամկետների շուրջ կոնկրետ պայմանավորվածություններ չկան․ Բայրամով

Ջեյհուն Բայրամովը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները բանակցում են խաղաղության համաձայնագրի շուրջ։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը։ 

Բայրամովը նշել է, որ խաղաղության պայմանագրի երկու հոդվածների վերաբերյալ վերջնական համաձայնություն ձեռք չի բերվել, բանակցություններ են ընթանում։ 

Ադրբեջանի արտգործնախարարի խոսքով՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հաջորդ հանդիպման վայրն ու ժամկետը դեռ համաձայնեցված չեն։

«Հետկոնֆլիկտային շրջանում շարունակվում են Հայաստանի հետ շփումները։ Այստեղ մի քանի ուղղություն կա։ Արտաքին գործերի նախարարները հիմնականում բանակցություններ են վարում խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ, հանդիպումները պարբերաբար անցկացվում են։ Անցած տարի այդպիսի մի քանի հանդիպում է եղել։ Այդ հանդիպումների արանքում էլ շփումները շարունակվում են։ Այս պահին կոնկրետ պայմանավորվածություններ չկան հերթական հանդիպման տեղի և ժամկետների վերաբերյալ։ Մենք ենթադրում ենք, որ այս գործընթացը կշարունակվի 2025 թվականին»,- ասել է Բայրամովը։

Բայրամովը հերթական անգամ կրկնել է ադրբեջանական կեղծ թեզը, թե Հայաստանի Սահմանադրությամբ և իրավական փաստաթղթերում դեռևս կան պահանջներ ադրբեջանական հողերի նկատմամբ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում