Վրաստանում մի խումբ ցուցարարներ են ձերբակալվել իրավապահների պահանջին չենթարկվելու համար

2 րոպեի ընթերցում

Վրաստանի իրավապահ մարմինների աշխատակիցները, իրենց պահանջներին չենթարկվելու, ինչպես նաև դիմադրություն ցույց տալու համար ձերբակալել են վեց մարդու, ովքեր բողոքի ցույց են անցկացրել Թեմքայի ոստիկանական բաժանմունքի մոտ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը՝ հղում անելով երկրի Ներքին գործերի նախարարությանը:

Ըստ աղբյուրի՝ նրանցից մեկը ձերբակալվել է ոստիկաններին դիմադրություն ցույց տալու, իսկ հինգը՝ դիմակները հանելու վերաբերյալ իրավապահների պահանջին չենթարկվելու համար։

«2024 թվականի դեկտեմբերի 30-ին ուժի մեջ է մտել Վրաստանի «Հավաքների և ցույցերի մասին» օրենքում փոփոխությունը, ըստ որի, հանրահավաքի մասնակիցներին արգելվում է դիմակներով կամ այլ միջոցներով ծածկել իրենց դեմքերը։ Ոստիկանությունը բազմիցս կոչ է արել Թեմքայի ոստիկանության բաժնի մոտ հավաքված ցուցարարներին ենթարկվել օրենքին, սակայն նրանք չեն ենթարկվել ոստիկանության հրահանգներին։ Նրանցից մեկը բերման է ենթարկվել ոստիկաններին դիմադրություն ցույց տալու համար, իսկ 5 հոգի չեն կատարել դիմակները հանելու իրավապահների պահանջը»,- հայտնել են Վրաստանի ՆԳՆ-ից։

Թեմքայի ոստիկանական բաժանմունքի մոտ հունվարի 18-ին բախում է տեղի ունեցել ցուցարարների և իրավապահների միջև։ Առկա տեղեկությունների համաձայն՝ բողոքի ակցիայի մի քանի մասնակիցներ իրավապահների կողմից բերման են ենթարկվել դիմակներ կրելու համար, ինչն էլ բախման է հանգեցրել։

Հայերեն Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները