ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ու ՌԴ դեսպանն անդրադարձել են արդարադատությունից խուսափող և ՌԴ-ում գտնվող անձանց

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 17-ին ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քննչական կոմիտեից հայտնում են, որ Արթուր Պողոսյանը ողջունելով դեսպանին՝ կարևորել է ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ-ում ՌԴ դեսպանատան միջև ձևավորված միջազգային-իրավական համագործակցությունը:

ՌԴ դեսպանը շնորհավորել է Քննչական կոմիտեի նախագահին նշանակման կապակցությամբ և շնորհակալություն հայտնել հանդիպման նախաձեռնության համար:

Զրույցի ընթացքում Քննչական կոմիտեի նախագահն անդրադարձ է կատարել իրավական փոխօգնության շրջանակներում դեռևս չկատարված քննչական պահանջներին և հույս հայտնել, որ այդ ուղղությամբ կձեռնարկվեն գործուն քայլեր: 

Անդրադարձ է կատարվել նաև մի շարք քրեական վարույթներով քրեական արդարադատությունից խուսափող և ՌԴ-ում գտնվող մի շարք անձանց: 

Հանդիպման ընթացքում ձեռք են բերվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ պայմանավորվածություններ:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել ապահովելու արդյունավետ փոխգործակցության բարձր մակարդակ՝ նշելով, որ դրանից է կախված նաև ընթացակարգերի պահպանմամբ համագործակցության հետագա զարգացումը:

Հայերեն Español ქართული

Հայաստանը Կոստա Ռիկայի փորձը կկիրառի կենսառեսուրսների տվյալների բազայի զարգացման համար

NVIDIA-ի հիմնադիրը հայկական Firebird-ը համարում է Կենտրոնական Ասիայում նոր ամպային հարթակ ստեղծող ընկերություն

TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկի հետ կապված ՀՀ մի խումբ պաշտոնյաներ մեկնել են Սյունիքի մարզ

Երևանի Նալբանդյան և Ալեք Մանուկյան փողոցներում ինքնակամ տեղադրված կրպակներ են ապամոնտաժվել

ԱՄՆ-ն դիվանագետների մի մասին հրահանգել է հեռանալ Սաուդյան Արաբիայից՝ հութիների սպառնալիքի պատճառով

Սաուդյան Արաբիայի օդանավակայաններից մեկի վրա հարձակման հետևանքով կա 1 զոհ, 8 վիրավոր

Աշխատանքի վրա հիմնված ուսուցումն ու կենսաբազմազանությունը. ի՞նչ ծրագրեր են սպասվում

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է «Երևանը՝ հետիոտնի համար. մատչելիություն և հավասար հնարավորություններ» հետազոտության արդյունքների քննարկմանը

«Ինտեր»-ը Մխիթարյանի գոլային փոխանցման շնորհիվ հաղթեց «Շախտյոր»-ին. ՉԼ այլ արդյունքներ

Զելենսկին նոյեմբերի սկզբին ՌԴ-ի և ԱՄՆ-ի հետ եռակողմ հանդիպման հույս ունի. նա նշել է նախատեսվող թեմաները