Հայաստան

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի ընդունելությանը

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի ընդունելությանը

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Խաչատրյանը հունվարի 15-ին մասնակցել է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի կողմից կազմակերպված տարեսկզբյան ընդունելությանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։ 

ՀՀ դեսպանության փոխանցմամբ՝ ընդունելությանը ներկա են գտնվել նաև Ֆրանսիայի ԱԳՆ Ֆրանկոֆոնիայի և միջազգային համագործակցության հարցերով լիազոր նախարար Տանի Մոհամեդ-Սոիլիհին, ՖԽՎ-ի փոխնախագահ Ամելիա Լակֆարին, Ֆրանսիայում հավատարմագրված բազմաթիվ դեսպաններ, ֆրանսիացի խորհրդարանականներ, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչներ և լրագրողներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում