Իրավունք

ՀՀ ՄԻՊ-ը «Սևան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել է օտարերկրացի, ցմահ ազատազրկման դատապարտված, հացադուլ հայտարարած անձանց հետ

2 րոպեի ընթերցում

ՀՀ ՄԻՊ-ը «Սևան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել է օտարերկրացի, ցմահ ազատազրկման դատապարտված, հացադուլ հայտարարած անձանց հետ

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունվարի 14-ին այց է իրականացրել Արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ քրեակատարողական հիմնարկի պետ Արտակ Ղազարյանի և ՄԻՊ ներկայացուցիչների ուղեկցությամբ Անահիտ Մանասյանը շրջայց է կատարել տարածքով, այցելել կացարաններ, ուսումնասիրել քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց պահման պայմանները։ 

Այնուհետև Մարդու իրավունքների պաշտպանն ու ՄԻՊ ներկայացուցիչներն առանձին հանդիպումներ են ունեցել ազատազրկման դատապարտված անձանց, այդ թվում՝ օտարերկրացի, ցմահ ազատազրկման դատապարտված, հացադուլ հայտարարած անձանց հետ, որի ընթացքում վերջիններս ներկայացրել են իրենց խնդիրները:  

Ազատությունից զրկված անձինք, ի թիվս այլնի, բարձրաձայնել են պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատմանը, անվտանգային գոտու փոփոխության հնարավորությանը, առողջության պահպանման, կրթության իրավունքներին, զբաղվածությանն առնչվող հարցեր և մի շարք այլ խնդիրներ:

«Ազատությունից զրկման վայրերում իրավունքների ապահովման հարցերը մշտապես գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո: Այցերի շրջանակներում վերհանված խնդիրները մանրամասն վերլուծվում են Պաշտպանի կողմից, համապատասխան առաջարկները ներկայացվում են իրավասու մարմիններին՝ ոլորտը բարելավելու նպատակով: 

Քրեակատարողական հիմնարկներ Մարդու իրավունքների պաշտպանի այցերը կրում են շարունակական բնույթ»,- ասված է հաղորդագրության մեջ: 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում