Հայաստանի ֆուտբոլի գործող գավաթակիր «Արարատ-Արմենիա»-ն նոր համալրում ունի կազմում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 2 տարի անց «Արարատ-Արմենիա» է վերադառնում բրազիլացի պաշտպան Ռոմերսիոն:
Բրազիլացի ֆուտբոլիստը «Արարատ-Արմենիա»-ի կազմում անցկացրած 2 մրցաշրջանների ընթացքում մասնակցել է 31 հանդիպման, դարձել 2 գոլի հեղինակ: 2023 թ-ի հունվարին Հայաստանից հեռանալուց հետո խաղացել է «Սան Բերնարդո» «Ժուվենտուդե» ու «Բոտաֆոգո ՊԲ» թիմերի կազմում: Կարիերայի ընթացքում Ռոմերսիոյի միակ արտասահմանյան ակումբը «Արարատ-Արմենիան» է: