Հայաստանի 9 ներկայացուցիչ Իտալիայում մասնակցում է Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերին

3 րոպեի ընթերցում

Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հունվարի 13-23-ն Իտալիայի Թուրին քաղաքում մասնակցում է Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ ՀՀ պատվիրակության կազմում ընդգրկված են 9 մարզիկներ,  որոնք հանդես կգան գեղասահք, սնոուբորդ, լեռնադահուկային սպորտ, դահուկավազք և պարադահուկավազք մարզաձևերում: Պատվիրակության ղեկավարը Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանն է: Պատվիրակության կազմում ընդգրկված են նաև մարզիկների անձնական մարզիչներն ու Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը:

Գեղասահքի անհատական պայքարում հանդես կգա Պյոտր Չիտիպախովյան, պարային զույգերի պայքարում՝ Կրիստինա Դոբրոսերդովա-Ալեսանդրո Բորտելո Պելեգրինի զույգը, լեռնադահուկային սպորտի մրցումներում Հայաստանը կներկայացնեն Հարություն Հարությունյանը և Ժիրայր Առաքելյանը, սնոուբորդում՝ Նորիկ Թադևոսյանը և Դավիթ Հովհաննիսյանը, դահուկավազքում՝ Սպարտակ Ոսկանյանը, իսկ պարադահուկավազքում՝ Գարիկ Մելքոնյանը:

Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերին այս տարի շուրջ 55 երկրի 3000 պատվիրակներ են մասնակցում: Հունվարի 13-ին Տորինոյի «Ինալպի» արենայում կայցել է խաղերի բացման պաշտոնական արարողությունը: Հայաստանի դրոշակակիրներն են եղել սնոուբորդիստ Նորիկ Թադևոսյանն ու պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանը:

Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանի  գնահատմամբ` ձմեռային սպորտային խաղերին մասնակցելը պատվաբեր է. «Ձմեռային Օլիմպիական խաղերից հետո Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերը կարելի է համարել երկրորդ ամենամեծ միջոցառումը՝ թե՛ պատվիրակությունների, թե՛ մարզաձևերի քանակով: Ներկայացուցչական տեսանկյունից ևս սա շատ կարևոր միջոցառում է: Ձմեռային սպորտային երկրների ցանկում լինելը Հայաստանի համար պատվաբեր է, ուսանողական սպորտի համար ևս ձմեռային ձևերին մասնակցությունն արժեքավոր է»:

Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի դուրս կգա պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանը. նրա մրցելույթը նախատեսված է հունվարի 15-ին: Հունվարի 16-ից էլ պայքարը կսկսեն գեղասահորդները:

Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան, հանդիսանալով Համալսարանական սպորտի միջազգային ֆեդերացիայի լիիրավ անդամ, 1995 թվականից մասնակցում է Համաշխարհային ուսանողական ձմեռային և ամառային խաղերին (նախկինում՝ Ունիվերսիադաներ):

 

Հայերեն

Հունվարի 20-ի միջոցառումների անոնս

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին

Կառավարությունը մետալուրգիական ոլորտի ընկերությունների համար նոր աջակցություն է նախատեսում

Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Կառավարությունը նախատեսում է երկարաձգել տարկետման տրամադրման համար դիմումների ընդունման ժամկետը

Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս

Պետական սիմֆոնիկ նվագախմբին կտրամադրվեն նոր հնարավորություններ ձեռնարկատիրական գործունեության ոլորտում

Գյումրեցի ջութակահարն անցել է Մոսկվայի Պետական Կոնսերվատորիայի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլ

«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա բացառիկ համերգային ծրագրով

Կառավարությունը դատավորների էթիկայի և կարգապահական հանձնաժողովի բարեփոխումների նախագիծ է ներկայացրել